• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Մեր Մասին  >  Երաշխիքային սպասարկման ծրագրեր

Երաշխիքային սպասարկման ծրագրեր

AMP NETCONNECT ընկերության հուսալիությունն ու բարձր որակը հաստատվում է արտադրող ընկերության՝ Tyco Electronics/ AMP NETCONNECT–ի կողմից Կառուցվածքային Մալուխային Համակարգի սեփականատիրոջը տրվող երաշխիքով, որն ունի  բարձրորակ միակցիչների և մալուխների արտադրության 65-ամյա փորձ։ 

Warranty_s AMP NETCONNECT-ի 25 տարվա Համակարգային Երաշխիք
(AMP NETCONNECT 25-year System Warranty)

 AMP NETCONNECT-ի 25 տարվա Համակարգային Երաշխիքի հիմնական դրույթները

Այսպիսի երաշխիքի համաձայն՝ AMP NETCONNECT-ը երաշխավորում է, որ երաշխիքային սերտիֆիկատի ստորագրման պահից ի վեր 25 տարվա ընթացքում համակարգի շահագործվող բաղադրիչները կգերազանցեն  Կառուցվածքային Մալուխային Համակարգի և առավել ճանաչված ցանցային լուծումներին չափանիշներին։ Ինչպես նաև AMP NETCONNECT-ը երաշխավորում է շահագործվող համակարգաստեղծ բաղադրիչների ֆունկցիաների պահպանումը և դրանց ֆունկցիոնալ բնութագրիչների համապատասխանությունը Կառուցվածքային Մալուխային Համակարգի չափանիշներին հետագա 25 տարիների ընթացքում՝ սկսած երաշխիքային սերտիֆիկատի ստորագրման պահից։

 

Warranty_c AMP NETCONNECT-ի 25 տարվա Ընդլայնված Բաղադրիչային (կոմպոնենտային) Երաշխիք
(AMP NETCONNECT 25-year Extended Component Warranty)

 AMP NETCONNECT-ի 25-ամյա Ընդլայնված Բաղադրիչային Երաշխիքի հիմնական դրույթները

Այսպիսի երաշխիքի համաձայն՝ AMP NETCONNECT-ը երաշխավորում է շահագործվող համակարգաստեղծ բաղադրիչների ֆունկցիաների պահպանումը և դրանց ֆունկցիոնալ բնութագրիչների համապատասխանությունը Կառուցվածքային Մալուխային Համակարգի չափանիշներին հետագա 25 տարիների ընթացքում՝ սկսած երաշխիքային սերտիֆիկատի ստորագրման պահից։

AMP NETCONNECT-ի 5 տարվա Ընդհանուր Բաղադրիչային (կոմպոնենտային) Երաշխիք

Պաշտոնական(օրինական) ճանապարհով ձեռք բերված AMP NETCONNECT-ի բոլոր սարքավորումների վրա տարածվում է Ընդհանուր Բաղադրիչային Երաշխիքը։ Տվյալ դեպքում երաշխավորվում է սարքի նյութի և արտադրական թերությունների բացակայությունը, ինչպես նաև դրա ֆունկցիոնալ բնութագրիչների համապատասխանությունը Կառուցվածքային Մալուխային Համակարգի  չափանիշներին հետագա  5 տարիների ընթացքում՝ սկսած սարքի՝ պահեստից առաքման պահից։