• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Էկրանավորված ԿՄՀ

Էկրանավորված ԿՄՀ

 

Ինչպես հայտնի է, մալուխային հաղորդիչների էկրանավորումը հանդիսանում է լրացուցիչ արդյունավետ միջոց բարելավելու դրանց էլեկտրամագնիսական համատեղելիությունը, քանի որ այն փոքրացնում է այլ էլեկտամագնիսական դաշտերի հանդեպ դյուրազգացությունը և նվազեցնում է այլ համակարգերի արգելքները:

Ցանցում տվյալների փոխանակման, շինության մալուխավորման բարձր խտության և ինտենսիվ էլեկտրամագնիսական ճառագայթման արտաքին աղբյուրների հասանելիության համար բարձր արագությամբ լուծումների կիրառումը, հաղորդիչների հասարակ ոլորումը և դրանց փոխակերպումը փոխգալարված զույգերի բավարար չէ ճառագայթման և խոչընդոտներից պաշտպանության համար, որոնք պահանջում են ազգային  ստանդարտները կամ եվրոպական նորմերը EN 55022 (դաս В) և EN 50082-1: Նման դեպքերում արդյունավետ են էկրանավորված հաղորդիչները` երաշխավորված ԿՄՀ-ի ստանդարտներով` ISO/IEC 11801: 2002, TIA/EIA 568B, EN 50173:

AMP –ի և այլ հայտնի արտադրողների կողմից թողարկված մալուխային համակարգերի էլեկտրամագնիսական համատեղելիությունը ստուգելու համար իրականացվել էր փորձարկումների շարք, մասնավորապես DELTA Electronics Testing (Դանիա)-ի լաբորատորիայում: Էկրանավորված և չէկրանավորված համակարգերի համեմատության արդյունքները ներկայացված են DELTA -KAA3 1008-1,12.06.96 հաշվետվության մեջ (այն կարելի է գտնել նաև “Ցաներ և Կապի Համակարգեր” մատյանում ,1997, No 10, էջ. 30-35): Դրանք ցույց են տվել, որ մի շարք դեպքերում նույնիսկ համեմատաբար ցածր արագությամբ (100 Mb/s կարգի) լուծումներ կիրառելու դեպքում UTP- համակարգերը չեն դասվել EN 55022  B դասի նորմերում: FTP-համակարգերը անցել են բոլոր տիպի թեստեր բոլոր  հաճախականություններով և մեծ պահուստով: Նույնիսկ պարզ էր դարձել, որ  անգամ երբ UTP-հաղորդիչը, կառուցված էկրանավորված բաղադրիչներով, տանում էր փորձությունը ցանցում ֆայլերի արագընթաց փոխանցման պայմաններում, աշխատում էր զգալիորեն հուսալի և ապահովում էր տվյալների փոխանցման իրական մեծ արագություն:

Մալուխային համակարգերի էկրանավորումը նպատակահարմար է նաև տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման համար: “Եզրակացություն AMP NETCONNECT ԿՄՀ-ն կոնֆիդենցիալ տեղեկատվության մշակման Լոկալ Տեղեկատվական Ցանցերում  հնարավոր կիրառության մասին” , թողարկված FAPSI 15.06.99, վկայում է այն մասին, որ ցանցի էկրանավորված հատվածները, էկրանավորված վերաջավորություն ունեցող սարքավորման հետ համատեղ տալիս են մեկ կարգով ավելի ցածր կողմնակի ճառագայթում, քան  դրանց չէկրանավորված անալոգները: Այն թույլ է տալիս զգալիորեն մեծացնել տեղեկատվական համակարգերի անվտանգությունը:

АМР NETCONNECT էկրանավորված ԿՄՀ-ի արդյունավետությունը ապացուցված է անկախ հետազոտական կենտրոններում կատարված թեստերի արդյունքում և Եվրոպայի ու Ռուսաստանի կառավարական ու խոշոր առևտրային գրասենյակների շահագործման բազմամյա փորձով:

Հարկ է նշել, որ էկրանավորումը արդյունավետ է միայն ամբողջ տրակտով ազդանշանի փոխանցման էկրանի անընդհատության և բարձր էլեկտրահաղորդականության դեպքում: Մասնավորապես մալուխի էկրանների և միակցիչների միջև  անցումային դիմադրությունները պետք է լինեն շատ փոքր: Դրա համար անհրաժեշտ է մանրամասն նախագծված և միմյանց հետ համատեղելի էկրանավորված միակցիչներ: Սա շատ կարևոր է հատկապես այն պատճառով, որ ԿՄՀ-ի առկա ստանդարտները չեն պարունակում 4 զույգանի մալուխների էկրանավորված ինտերֆեյսերի ստույգ և միանշանակ գնահատական: Այդ պատճառով էլ համատեղելիության, և համապատասխանաբար էկրանավորման արդյունավետության  ապահովման համար անհրաժեշտ է կիրառել մալուխային համակարգի բոլոր բաղադրիչները`արտադրված միևնույն ընկերության կողմից:

Էկրանավորված և չէկրանվորված հաղորդալարերի միջև ընտրության ժամանակ կարող է օգտակար լինել մալուխային համակարգերի մատակարարի խորհրդատվությունը: AMP NETCONNECT-ը հանդիսանում է էկրանավորված մալուխային համակարգերի աշխարհում (տես`  BSRIA 2002 հաշվետվություն)  խոշորագույն մատակարարը, դրա հետ մեկտեղ ընկերության արտադրական ծրագիրը ընդգրկում է ինչպես էկրանավորված, այնպես էլ չէկրանավորված մալուխային համակարգերը: Այդ պատճառով էլ ընկերության մասնագետները կարող են տրամադրել անկողմնակալ խորհրդատվություն այս երկու ուղղություններից ցանկացածի համար: Մեր խորհուրդները կտրամադրվեն` ելնելով Ձեր սպեցիֆիկ/յուրահատուկ պահանջներից, և ոչ թե ընկերության արտադրական հնարավորություններից: