• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Մեր Մասին

Մեր Մասին

TE Connectivity
TE Connectivity ընկերությունը, հանդիսանալով էներգետիկ և էլեկտրոնային համակարգերի բաղադրիչների աշխարահռչակ արտադրող, որի տարեկան շրջանառությունը կազմում է 12.1 միլիարդ ԱՄՆ դոլար, դրա հետ մեկտեղ մշակում և մատակարարում է  ավելի քան 500.000 արտադրատեսակներ, որոնք իրենց կիրառությունն են գտնում մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Ընկերությունում հաշվառված են գրեթե 100.000 աշխատակիցներ, ովքեր աջակցում են գործնական հարաբերությունների զարգացմանը գործնականում գրեթե բոլոր ոլորտների պատվիրատուների հետ՝սկսած կենցաղային էլեկտրոնիկայից, էներգետիկայի և առողջապահական ոլորտներից մինչև մեքենաշինության ու աէրոտիեզերային արդյունաբերություն և հեռահաղորդակցության համակարգեր, դրա հետ մեկտեղ ապահովելով առավել ինտելեկտուալ, արագ և կատարյալ տեխնոլոգիաներ ցանկացած տեսակի միակցումների և համակցումների համար:


AMP NETCONNECT,

Ձեր Ցանցային Համակարգի Հուսալի Հիմքը

AMP NETCONNECT  բիզնես ենթակառուցվածքով,  TE Connectivity-ը կապի միջոցների, տվյալների փոխանցման կառուցվածքային ցանցային մալուխային համակարգերի արտադրող առաջատար ընկերություն է ամբողջ աշխարհում: AMP NETCONNECT օպտոմանրաթելային և պղնձե մալուխային համակարգերը սպասարկում եմ բոլոր տեսակի ծառայությունները անալոգային հեռախոսակապից մինչև 10 GBit Ethernet:


Մեր վստահելի ծայրեիծայր համակարգային լուծումները տարածվում են բոլոր չափերի ցանցերի վրա` փոքր գրասենյակների ցանցերի պահանջներից սկսած մինչև հազարավոր համակարգիչներով հագեցած բազմազշենք հիմնարկներ` համապատասխանելով տեղական և միջազգային ստանդարտների ամենախսիտ պահանջներին: Մեքենայացված արտադրությունները, օդանավակայանները, ֆինանսական կազմակերպությունները, առողջապահական հիմնարկները, պետական և պաշտպանական հիմնարկութունները դիմում են AMP NETCONNECT համակարգերին` ապահովելու համար իրենց կարևորագույն գործարար ծրագրերի անխափան աշխատանքը:
 

Ամբողջական Համակարգային Մոտեցում

Պատերի ներսում, հատակի տակ, առաստաղների վերևում, լարանցման ուղիների խորքում, դա է TE Connectivity AMP NETCONNECT արտադրանքի և ծառայությունների միջավայրը: Մեր միջոցով դուք միանգամից ստանում եք լուծում ԻՏ ցանցային ենթակառուցվածքի` ներառյալ զույգավորված պղնձե և օպտիկական ցանցային համակարգերի, LAN Electronics and Intelligent Infrastructure Management Systems (IIMS).