

MRJ21 համակարգ
MRJ 21 էլեկտրական մալուխային համակարգը նախատեսված է ՏՄԿ-ի և այլ օգյեկտների համար, որտեղ պահանջվում են մատույցների բարձր խտություն և պահարանների տիրույթի խնայողաբար օգտագործում: Համակարգը օժանդակում էգիգաբիտանոց հոսքերի փոխանցում մինչև 100 մ հեռավորության վրա: 24 զույգավոր մալուխներով` նախատեղակայված փոքր չափսեր ունեցող MRJ21 48-կոնտակտային միակցիչներով, փոխանցվում են 6 GigaBit Ethernet կամ 12 Fast Ethernet հոսքեր:
Այս մալուխները միացվում են ակտիվ սարքին համապատասխան բաշխիչ կասետների և կոմուտացիոն վահանակների միջոցով, որոնք դիմային հատվածից ունեն RJ-45 մատույցներ, իսկ հետին հատվածից` MRJ21 միակցիչներ: 24 զույգով մալուխները ակտիվ սարքի (բացառությամբ կոմուտացիոն վահանակի) մատույցներով բաշխելու անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել ճյուղավորվող մալուխներ: Նմանատիպ մալուխները մի կողմից ունենում են MRJ21 միակցիչներ, մյուս կողմից` 6 կամ 12 RJ-45 խրոցակներ: Բոլոր միակցող և ճյուղավորող մալուխները պատրաստված և թեստավորված են գործարանային պայմաններում: Նմանատիպ մալուխներով համակարգերը ապահովում են երաշխավորված թողունակությունը:
Առկա են նաև կոմուտացիոն վահանակներ, որոնք լիովին համապատասխանում են AMPTRAC համակարգում աշխատելու համար: MRJ21 համակարգը ամբողջովին համապատասխանում է TIA/EIA 942 և EN 50173-5 ստանդարտներին, որը նկարագրում է ՏՄԿ-ի մալուխային համակարգը: Պակաս ուշադրության արժանի չէ նաև այն փաստը, որ MRJ-21 յուրահատուկ միակցիչը արդեն իսկ ինտեգրված է սերվերների և կոմուտատորների ցանցային քարտերում, որոնք թողարկվում են տարբեր ընկերությունների կողմից:
Ելնելով արտաքին աղմուկներից պաշտպանության, օդափոխության և ժամանակի պարապուրդի կրճատման աճող պահանջարկից` Tyco Electronics ընկերությունը առաջարկում է MRJ21 STP համակարգի նոր տարբերակ` էկրանավորման կատարողականությամբ:
MRJ21 ՓԱՍՏԵՐ
- Երախավորվում է VoIP, Gigabit Ethernet, POE և այլ կիրառությունների աշխատանքը
- Տեղադրվում և փորձարկվում էգործարանային պայմաններում և ապահովում է ձեռքբերման ավելի ցածր արժողություն
- Էապես բարելավում է օդի շրջանառությունը և հեշտացնում է սառեցումը
- Կրճատում է տեղակայման ժամանակը և տեխնիկական սպասարկումը
- Էնեգիայի ավելի ցածր սպառում, քան RJ-45 համակարգերում
MRJ21 STP ՓԱՍՏԵՐ
- Ամբողջովին աջակցում է 1Գբ/վ
- LSZH մալուխային ծածկույթ
- Հանդիսանում է AMP Hi-D պլատֆորմի ղեկավարման մաս
- Բարելավում է աղմուկից պաշտպանությունը զգայուն պայմաններում և բարձրացնում է տեղակատվության պաշտպանվածությունը
- Հիանալի լուծում է ՏՄԿ-ի մասնակի մալուխավորման համար
ՊՐԱԿՏԻԿԱ
- Տեղակայման փոքր ժամանակ
- Արագ վերադասավորում
- Մոնտաժի բարձր խտություն
- 1Uվահանակներ 24/48 մատույցներով (ուղիղ և անկյունային)
- Արտադրությունում արտադրված մալուխային համակարգեր (երկարությունը մինչև 90մ) MRJ21 / MRJ 21, MRJ21 / RJ45, MRJ21 / RJ21 (Telco)
- Բոլոր մալուխային համակարգերն ու կոմուտացիոն վահանակները նախատեղակայված են և թեստավորված արտադրությունում