

MPO/MPOptimate համակարգեր
MPO համակարգը հանդիսանում է էֆեկտիվ լուծում անկախ այն փաստից, թե արդյոք սարքավորումների միջև եղած հեռավորությունը չափվում է միավոր, թե հարյուրավոր մետրերով,տվյալները փոխանցվում են 100 մբ/վ, 1 գբ/վ կամ նույնիսկ 10 գբ/վ արագությամբ:
Արտադրված լինելով գործարանային պայմաններում` մոդուլյար, բազային բաղադրիչները թույլ են տալիս արագ և առանց բարձր որակավորմամբ մոնտաժողներին ներգրավելու շրջել, վերադասավորել կամ լայնացնել մալուխատարը: Համակարգի հիմքը կազմում են տարբեր երկարությամբ միակցող մալուխները`12-մանրաթելային փոքրաչափ MPO միակցիչներով: Նմանատիպ միակցիչների օգնությամբ, որոնք ունեն սովորական SC Սիմպլեքս միակցիչների չափսեր, միակցող մալուխները ֆիքսվում են կասետներում: Կասետները ապահովում են անցումը MPO միակցիչից դեպի SC, MT-RJ կամ LC տիպի ստանդարտ ինտերֆեյս:
Կասետի յուրաքանչյուր տեսակ տրամադրվում է 2 տարբերակով`մանրաթելերի զույգերում բևեռականության փոխարինմամբ կամ առանց դրա: Ստանդարտ MPO միակցիչում տեղակայված են 12 մանրաթելեր: Վերջին զարգացումները հնարավորություն են տվել մեծացնելու նմանատիպ ինտերֆեյսով միակցիչների մանրաթելերի քանակը մինչև 72-ի: Այս կերպով MPO համակարգը ապահովում է մոնտաժի առավելագույն խտություն:
MPO համակարգը լիովին համապատասխանում է TIA/EIA-942 և EN 50173-5 ստանդարտներին, որոնք բնութագրում են ՏՄԿ-ի մալուխային համակարգը:
MPO ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մոդուլյար մալուխային համակարգ, որի հիմք են հանդիսանում նախատեղակայված բաշխիչ կասետներն ու միակցող մալուխները
- 10 Gigabit Ethernet, Fiber Channel, InfiniBand կիրառությունների օժանդակում
- Նվազագույն ժամանակ развертывания- ՙՄիացրեցիք և պատրաստ է»
- Մոնատաժման բարձր խտություն-մինչև 72 օպտիկական մատույցներ 1U կոմուտացիոն վահանակում
- Մալուխատարերի նվազագույն լցվածությունը խոչնդոտ չի հանդիսանում օդային հոսքերի շրջանառության համար
- Օժանդակում էսարքի առավել արդյունավետ սառեցմանը և էնեգիայի սպառման նվազեցմանը
MPOptimate ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մոդուլյար մալուխային համակարգ, որի հիմք են հանդիսանում նախատեղակայված բաշխիչ կասետներն ու MPO նոր սերնդի միակցող մալուխները
- 40 և 100 Գբ/վ-ի հնարավոր անցում
- 10 Գբ/վ-ի օժանդակում 6 կասետից բաղկացած տրակտատում ՏՄԿ-ի ԿՄՀ-ի տոպոլոգիայի համաձայն` որոշված ISO/IEC 24764, EN 50173-5 և TIA/EIA-942 ստանդարտներով
- Կասետում մամլակցման կետի կորուստը (Insertion Loss) < 0.35դԲ
- MPO վերադարձելիության կորուստը (Return Loss) > 28դԲ, LC/SC > 35դԲ
- Մանրաթելի միջուկի օպտիմալ չափերը համապատասխանում են IEC 61755-3 պահանջներին