

Mixed Media Platform
Գրասենյակային լուծումներ
AMPTRAC - ԿՄՀ կառավարում
Տվյալների Մշակման Կենտրոններ
10 Գբ/վ
Secure համակարգ
Տեղային մալուխավորում
Արդյունաբերական ԿՄՀ
Ցանցեր մասնավոր հատվածներում
Օպտիկամանրաթել
Էկրանավորված ԿՄՀ
PoE Midspans
Բաղադրիչային խրոցակներ
Ակսեսուարներ
AMPTRAC - ԿՄՀ կառավարում
Տրամաբանության և գիտելիքի գրավիչ համատեղում
AMPTRAC Միացումների Կառավարման Համակարգը նոր կամ արդեն գոյություն ունեցող համակարգը և նրան միացված սարքավորումները ձևափոխում է մի ինտելեկտուալ ցանցի՝ հնարավորություն տալով մեկ կենտրոնում իրական ժամանակում հետևել և փաստաթղթավորել բոլոր գործողությունները, ցանցում տեղի ունեցող բոլոր ավելացումները և փոփոխությունները:
Այս ամբողջովին մեքենայացված համակարգը օպտիմալացնում է միջոցների օգտագործումը, իրականացնում է ստույգ փաստաթղթավորում և օգտնում կանխել ծախսատար սխալները: AMPTRAC-ի միջոցով ինտեգրվում են ցանցի տրամաբանական կառավարումն ու ֆիզիկական կառավարումը, որոնց միջոցով իրականացվում է ցանցի ղեկավարումն ու փաստաթղթավորումը:Կարևորագույն փաստեր
- Դիտարկում իրական ժամանակում - ավտոմատացնում է ֆիզիկական ցանցի միացումների և դրանց միացված սարքավորումների բացահայտումը, փաստաթղթավորումը, դիտարկումը և կառավարումը:
- Ցանցերի, միացումների և տվյալների մշակման Ինտեգրալ Կառավարման Համակարգ - տրամադրում է միացումների ուղիների մասին օգտագործման և դիտարկման համար հարմար տվյալների բազա, գրաֆիկական հատակագծեր, տելեկոմունիկացիաների գրաֆիկական ներկայացում, և պահպանում է բոլոր տվյալները միմյանց հետ փախկապակցված՝ հեշտացնելով նավիգացիան:
- Նոր միացումների ավտոմատ բացահայտում և սինխրոնիզացիա - բացահայտում է բոլոր միացումները AMPTRAC մուտքերին:
- Տվյալների բազայի ավտոմատ նորացում - իրական ժամանակում գրանցում է բոլոր թույլատրված և չթույլատրված փոփոխությունները ցանցում:
- Աշխատանքային Հանձնարարականների ավտոմատացված գործընթաց - մեծապես ավտոմատացնում է աշխատանքային հանձնարարականները՝ Սպասարկման Կենտրոնի, Ցանցի մենեջերների և տեխնիկական անձնակազմի համար ծրագրի ընդհանրացման միջոցով: Սա ամենապարզ և ամենաինտեգրված համակարգն է որ գոյություն ունի: Յուրաքանչյուր օգտագործող աշխատում է իր պարզեցված ինտերֆայսի միջոցով՝ հատուկ իր վրա դրված խնդիրներին համապատասխան:
- Աշխատանքային Հանձնարարականների ավտոմատացված պլանավորում - համակարգը ավտոմատ գեներացնում է ընթադրյալ միացումները և քայլ առ քայլ աշխատանքային հանձնարարականները և ժամանակացույցերը, որը կարող է հաստատվել կամ վերանայվել օգտագործողի կողմից:
- Անվտանգության ահազանգման համակարգ - տարբերակելով թույլատրված և չթույլատրված փոփոխությունները և մուտքերը ցանցում՝ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է տեքստային հաղորդագրություն նախապես նշված անձնավորությանը:
- Մանրամասնեցված հաշվետվություն - ցուցակի տեսքով տրամադրում է նախապես գեներացված 60 մինչև հաշվետվությունների ցանկ՝ մալուխների, ցանցային սարքավորումների գործածման վերաբերյալ:
- Մալուխների համապատասխանություն - Առկա է AMPTRAC ինչպես պղնձե, այնպես էլ օպտո-մանրաթելային մալուխային համակարգերի համար:
Օգուտներն ու Առավելությունները
Բարձր արտադրողականություն/Ցածր օպերացիոն ծախսեր
- Խափանումների վերացման փոքր ժամանակահատված
- Ցանցի կառավարման ավտոմատ գործընթացներ
- Արժեքավոր կառավարչական հաշվետվություններ
Ծառայությունների բարձր մակարդակներ
- Խափանումների ժամանակահատվածների կրճատում
- Ազդանշանային հապաղումների կրճատում
- Խափանումների կանխում
Բարձրացված անվտանգությունԼավարկված Ցանցային կառավարումl
- Միակցիների գրանցում իրական ժամանակում
- Չթույլատրված փոփոխությունների բացահայտում
- Աուդիտորական գրանցումների օգտագործում
- Ահազանգերի գեներացում միացումների փոփոխությունների դեպքում
Արժեքների արդյունավետ օգտագործում
- Ցանցի արդյունավետ օգտագործում
- Ներդրումների արդյունավետ վերադարձ
Բարձր պատասխանատվություն
- Կոմուտացիոն պանելների վրա ամբողջովին ինտեգրացված տվիչային համակարգ
- Վերջին տեխնոլոգիաները օգտագործող նորագույն վերլուծիչ