

Գլխավոր > Կիրառություններ
Կիրառություններ
Օդանավակայաններ
Տվյալների մշակումն ու փոխանցումն ապահովող տեղեկատվական համակարգերը ծայրաստիճան կարևոր են ժամանակակից օդանավակայանների համար: Օդանավակայաններում տեղակայումների յուրահատկությունը կայանում է թռիչքուղիներում և տերմինալների հսկայածավալ շինություններում լայնածավալ մալուխային սեգմենտների կառուցման անհրաժեշտության մեջ: Օդային շարժի կառավարման համակարգում ծայրահեղ կարևորություն ներկայացնող տվյալների փոխանցման համար անհրաժեշտ է բարձր հուսալիությամբ ցանց: Համակարգերից մեծամասնությունը, սկսած ուղևորների տեսազննումից և անվտանգության վերահսկումից մինչև չվացուցակների վերաբերյալ տեղեկատվությունը, անցում են կատաում դեպի IP կառավաման համակարգ:
Կրթական համակարգ
Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ դեր են կատարում ժամանակակից կրթական համակարգում: Նորարարական ուսանողական քաղաքների տարածքում ուսանողները, ինչպես երբևէ, ինտերակտիվ ուսուցման համար ցանցային ծառայությունների կարիք ունեն, ինչն էլ պատճառ է հանդիսանում համալսարանի ՏՏ-ղեկավարներին բախվելու այնպիսի խնդրի առջև, ինչպիսին առանց նախատեսված բյուջեն գերազանցելու համալսարանի ողջ տարածքում ցանցային ծառայությունների ապահովումն է: TE Connectivity ընկերությունը նշանակալի հաջողությունների է հասել այնպիսի տեխնոլոգիաներում, որոնք նպաստում են դպրոցների, համալսարանների և հետազոտական կենտրոնների առավել արդյունավետ գործելուն:
Ֆինանսական հաստատություններ
Գործարքների բարդության և արա·ության աճի ավելացման հետ ֆինանսական հաստատությունների հաջող գործունեությունը մեծ մասամբ կախվածություն է ձեռք բերել մալուխային ենթակառուցվածքի որակից և հուսալիությունից: Հենց այդ պատճառով էլ AMP NETCONNECT մալուխային համակարգերը անչափ գնահատվում են ֆինանսական սեկտորում: Ինչ խնդիրներ էլ որ դրվեն՝ մետաղական կամ օպտիկական հիմքով մալուխային համակարգերով նոր գրասենյակային ցանցերի ստեղծում կամ ռեսուրսների առավելագույն պաշպանվածության և ղեկավարման ապահովում՝ ենթակառուցվածքների ավտոմատ կառավարման համակարգի օգնությամբ, TE Connectivity ընկերությունը պատրաստ է առաջարկելու լավագույն լուծումները:
Կառավարական հաստատություններ
TE Connectivity ընկերությունը ձեռք է բերել ծայրաստիճան կարևորություն ունեցող խնդիրների լուծման համար նախատեսված հուսալի ցանցային ենթակառուցվածքների մատակարարի համբավ: Մենք գիտակցում ենք ողջ պատասխանատվությունն ու հասկանում տեղեկատվության պահպանման խնդիրների կարևորությունը կառավարական հաստատությունների համար: Մեր մալուխային համակարգերը տեղակայված են աշխարհի բազմաթիվ ֆեդերալ և տարածքային կառավարման հաստատություններում: AMP NETCONNECT մալուխային համակարգերը համապատասխանում են տեղեկատվության անվտանգության պահանջներին և բավարարում են միջազգային նորմերին:
Առողջապահություն
Հոսպիտալները, հիվանդանոցներն ու բժշկական կենտրոնները պահանջում են գրանցման ժամանակակից համակարգեր և հուսալի կապ ամբողջական և ճշգրիտ տվյալների շարունակական փոխանցման համար. իսկ դրանից էլ մեծապես կախված է այցելուի առողջությունը: Ցանցը պետք է համապատասխանի թողունակության աճող տենդենցներին, որն անհրաժեշտ է այնպիսի կիրառությունների օժանդակման համար, ինչպիսիք են համակարգչային և մագնիսառեզոնանասային տոմոգրաֆիան:
Առևտրային ընկերություններ
Ցանկացած ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների և կազմակերպությունների տեղեկատվության նկատմամբ մուտքի իրավունքի աճող պահանջարկը ստիպում է ընկերության ՏՏ-ղեկավարներին վերափոխել իրենց ցանցերը առավել արագ և արդյունատարողունակ այնպիսի կիրառությունների օժանդակման համար, ինչպիսիք են թվային վիդեո-ծառայությունները, «խելացի» տները, անվտանգության համակարգերն ու զուգամետ ցանցերը: TE Connectivity ընկերության ենթակառուցվածքային լուծումները կիրառվում են տվյալների փոխանցման ծառայությունների աշխարհի խոշորագույն մատակարարների կողմից: