

Основные положения 25-летней Системной Гарантии AMP NETCONNECT (AMP NETCONNECT 25-year System Warranty)
1. Երաշխիքի տրամադրման պայմաններ
Tyco Electronics/ AMP NETCONNECT-ի (այսուհետ՝ AMP NETCONNECT) կողմից 25 տարվա համակարգային երաշխիքը (այսուհետ՝ «Երաշխիք») տրամադրվում է AMP NETCONNECT–ի կառուցվածքային մալուխային համակարգի սեփականատիրոջը (այսուհետ՝ «Համակարգ») հետևյալ պայմանների դեպքում`
1. Համակարգը նախագծվել, տեղակայվել և փորձարկվել է AMP NETCONNECT-ի «Համակարգի Գործընկերոջ» (ND&I Contractor) կարգավիճակ ունեցող ընկերության կողմից։ Ընդ որում, համակարգը նախագծվել է սերտիֆիկատացված նախագծողի կողմից, որը մասնակցել է AMP ACT III-ի (AMP NETCONNECT-ի Մալուխային Համակարգերի Նախագծում) վերաբերյալ դասընթացների, իսկ համակարգը տեղակայող մոնտաժողների ամենքիչը 50%-ը ստացել է AMP ACT I-ի (АМР NETCONNECT-ի Մալուխային Համակարգերի Տեղակայում) վերաբերյալ համապատասխան ուսուցում։ Երաշխիքի համար ներկայացվող «Համակարգի» թեստավորման և թղթաբանական աշխատանքները իրականացվել են Ծրագրի Ղեկավարի կողմից, ով ստացել է AMP ACT II-ի (AMP NETCONNECT-ի Մալուխային Համակարգերի Սերտիֆիկացում և Դիագնոստիկա) վերաբերյալ համապատասխան ուսուցում,
2. «Համակարգը» նախագծվել, տեղակայվել և փորձարկվել է միջազգային ISO/IEC 11801 և/կամ եվրոպական EN 50173 Կառուցվածքային Մալուխային Համակարգերի ընթացիկ Ստանդարտներին համապատասխան (այսուհետ՝ «Ստանդարտ»), ինչպես նաև AMP ընկերության երաշխավորագրերով և նորմատիվային նյութերով,
3. Տեղակայման ընթացքում օգտագործվել են բաղադրիչներ (մալուխներ, միակցիչներ, կոմուտացիոն սարքավորումներ և այլն) АМР NETCONNECT ընկերության Երաշխիքային Ապրանքատեսակների վերջին հրատարակչության ցանկից՝ ձեռք բերված պաշտոնական (օրինական) ճանապարհով (այսուհետ՝ «Երաշխիքային բաղադրիչներ»):
2. Երաշխիքի առարկան
Երաշխիքը տարածվում է սերտիֆիկատացված Համակարգի վրա, որտեղ օգտագործվել են «Երաշխիքային բաղադրիչներ»։ «Երաշխիքային բաղադրիչների» տեղակայումը, շահագործումը, ուղեկցումը և թեստավորումը սահմանված է «Ստանդարտով», AMP NETCONNECT ընկերության երաշխավորագրերով և նորմատիվային նյութերով։
3. Երաշխիքային պարտավորություններ
3.1. «Համակարգի» շահագործվող բնութագրիչների երաշխիք
AMP NETCONNECT ընկերությունը երաշխավորում է, որ «Համակարգի» էլեկտրալարերի և օպտիկա-մանրաթելային մշտական թողունակության ֆունկցիոնալ բնութագրիչները կգերազանցեն «Ստանդարտի» պահանջները 25 տարվա ընթացքում՝ սկսած երաշխիքային սերտիֆիկատի ստորագրման պահից (այսուհետ՝ «Երաշխիքային ժամկետ»)։
3.2. Բաղադրիչների երաշխիք
- АМР NETCONNECT ընկերությունը երաշխավորում է «Երաշխիքային բաղադրիչների» նյութի և արտադրական թերությունների բացակայությունը՝ «Երաշխիքային ժամկետի» ընթացքում։
- АМР NETCONNECT ընկերությունը երաշխավորում է «Երաշխիքային բաղադրիչների» մեխանիկական և հաղորդող բնութագրիչների համապատասխանությունը «Ստանդարտի» պահանջներին «Երաշխիքային ժամկետի» ընթացքում, պայմանով, որ այդ ընթացքում միակցիչների միացման/անջատման ցիկլերի քանակը չի գերազանցում АМР NETCONNECT-ի տեխնիկական պայմաններում սահմանված քանակին։ Եթե «Ստանդարտը» չի մանրամասնում «Երաշխիքային բաղադրիչի» մեխանիկական և/կամ հաղորդող բնութագրիչները, այդ դեպքում ընկերությունը երաշխավորում է АМР NETCONNECT-ի տեխնիկական պայմաններում առկա բնութագրիչները, որոնք գործում են տեղակայման պահին։
АМР NETCONNECT ընկերությունը երաշխավորում է, որ «Երաշխիքային ժամկետի» ընթացքում «Համակարգի» ֆունկցիոնալ բնութագրիչները կգերազանցեն «Ստանդարտով» լոկալ տեղեկատվական ցանցային համակարգերի համար սահմանվող թողունակությունների ֆիզիկական մակարդակը։
4. Երաշխիքային դեպք
Երաշխիքային դեպքը դա «Երաշխիքային ժամկետի» ընթացքում «Երաշխիքային բաղադրիչի» մերժումն է և/կամ «Համակարգի» ֆունկցիոնալ բնութագրիչների դեգրատացիան՝ նշված 3.1 և 3.3 կետերում։
Երաշխիքային դեպքի առկայության դեպքում «Համակարգի» սեփականատերը պետք է դիմի АМР NETCONNECT-ի այն «Համակարգի գործընկերոջը», ով իր ժամանակին իրականացրել է «Համակարգի» նախագծման, տեղակայման և թեստավորման աշխատանքները և փոխանցել է համապատասխան փաստաթղթերը АМР NETCONNECT ընկերությանը։ Անսարքությունների դիագնոստիկայից/ հետազոտությունից հետո АМР NETCONNECT-ի «Համակարգի գործընկերը» և «Համակարգի» սեփականատերը համատեղ որոշում են կայացնում գրավոր դիմում նեկայացնելու АМР NETCONNECT ընկերություն։
Եթե «Երաշխիքային բաղադրիչը» ունի մեխանիկական վնասվածքներ, որոնք առաջացել են «Համակարգի» սեփականատիրոջ գործողությունների արդյունքում, անսարք է սխալ շահագործման կամ վատ վերաբերմունքի պատճառով, օգտագործվել է ոչ ճիշտ նշանակության համար, «Համակարգում» փոփոխություններ և/կամ ավելացումներ իրականացվել են առանց «Համակարգի Գործընկերոջ» իմացության, ապա այդ դեպքում АМР NETCONNECT ընկերությունը չի կրում ուղղակի կամ անուղղակի երաշխիքային պարտավորություններ։ АМР NETCONNECT-ի հետ համաձայնեցնելուց հետո, АМР NETCONNECT-ի «Համակարգի գործընկերը» կարող է սահմանված կարգով կատարել վերանորոգում կամ փոխարինել անսարք «Երաշխիքային բաղադրիչները», անցկացնել կրկնակի սերտիֆիկացում «Համակարգի» սեփականատիրոջ ֆինանսական միջոցների հաշվին՝ Երաշխիքիը պահպանելու նպատակով։
Եթե երաշխիքային դեպքը առաջացել է «Երաշխիքային բաղադրիչի» արտադրական անսարքության հետևանքով, ապա «Ցանցային գործընկերը» վերացնում է անսարքությունը։ Բացի այդ, АМР NETCONNECT ընկերությունը սեփական հայեցողությամբ անվճար վերանորոգում է անսարք «Երաշխիքային բաղադրիչը» կամ «Համակարգի սեփականատիրոջը» տրամադրում է նոր սարք։ Ինչպես նաև АМР NETCONNECT ընկերությունը փոխհատուցում է «Համակարգի գործընկերոջը» այն ծախսերը, որը նա կատարել է թերություն ունեցող սարքը փոխարինելու համար։ Անհրաժեշտ գործողություններից հետո երաշխիքային ժամկետը վերականգնվում է։
Եթե ընկերությունը զրկվում է АМР NETCONNECT-ի «Համակարգային գործընկերոջ» կարգավիճակից, երաշխիքը պահպանվում է, և АМР NETCONNECT ընկերությունը կատարում է իր երաշխիքային պարտավորություները՝ գործընթացի մեջ ներգրավելով այլ գործընկերների։
Ոչ մի պարագայում АМР NETCONNECT-ը պատասխանատվություն չի կրում երաշխիքային դեպքի այնպիսի հետևանքների համար, ինչպիսիք են տվյալների, ժամանակի, շրջանառության և շահույթի կորուստները, որոնք առաջացել են «Համակարգի» անսարքության հետևանքով։