• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Մեր Մասին  >  Երաշխիքային սպասարկման ծրագրեր  >  Основные положения 25-летней Расширенной Компонентной Гарантии AMP NETCONNECT (AMP NETCONNECT 25-year Extended Component Warranty)

Основные положения 25-летней Расширенной Компонентной Гарантии AMP NETCONNECT (AMP NETCONNECT 25-year Extended Component Warranty)

1. Երաշխիքի տրամադրման պայմաններ

Tyco Electronics/ AMP NETCONNECT (այսուհետ՝ AMP NETCONNECT)-ի կողմից 25 տարվա Ընդլայնված Բաղադրիչային (կոմպոնենտային) Երաշխիքը (այսուհետ՝ «Երաշխիք») տրամադրվում է հեռահաղորդակցման մալուխային համակարգի սեփականատիրոջը (այսուհետ՝ «Համակարգ»), որի կազմի մեջ մտնում են AMP NETCONNECT-ի բաղադրիչներ, հետևյալ պայմանների դեպքում`

1. AMP NETCONNECT-ի բաղադրիչների մոնտաժը կատարվել է ընկերության կողմից, որն ունի AMP NETCONNECT-ի «Տեղակայող Գործընկերոջ» (NI Contractor) կամ «Համակարգի Գործընկերոջ» (ND&I Contractor) կարգավիճակ։ Ծրագրի ղեկավարը/Պատասխանատու մոնտաժողը, ինչպես նաև մոնտաժողների 25%-ը, ովքեր զբաղվում են AMP NETCONNECT-ի բաղադրիչների տեղակայմամբ, պետք է անցած լինեն АМP АСТ I-ի (АМР NETCONNECT-ի Մալուխային Համակարգերի Տեղակայում) վերաբերյալ համապատասխան ուսուցում։

2. Տեղակայված բաղադրիչները (մալուխներ, միակցիչներ, կոմուտացիոն սարքավորումներ և այլն) ընդգրկված են АМР NETCONNECT-ի Երաշխիքային Ապրանքատեսակների Ցանկի վերջին հրատարակման մեջ և ձեռք են բերվել պաշտոնական (օրինական) ճանապարհով (այսուհետ՝ «Երաշխիքային բաղադրիչներ»)։

2. Երաշխիքի առարկան

Երաշխիքը տարածվում է տեղակայված «Երաշխիքային բաղադրիչների» վրա։ Երաշխիքային բաղադրիչների տեղակայումը, շահագործումը, ուղեկցումը և թեստավորումը սահմանված է միջազգային ISO/IEC 11801 և/կամ եվրոպական EN 50173 Կառուցվածքային Մալուխային Համակարգի ընթացիկ Ստանդարտներին համապատասխան (այսուհետ՝ «Ստանդարտ»), ինչպես նաև AMP ընկերության երաշխավորագրերով և նորմատիվային  նյութերով։

3. Երաշխիքային պարտավորություններ

1. АМР NETCONNECT ընկերությունը երաշխավորում է «Երաշխիքային բաղադրիչների» նյութի և արտադրական թերությունների բացակայությունը՝ Երաշխիքային Սետիֆիկատի ստորագրման պահից սկսած հետագա 25 տարիների ընթացքում (այսուհետ՝ «Երաշխիքային ժամկետ»)։

2. АМР NETCONNECT ընկերությունը երաշխավորում է «Երաշխիքային բաղադրիչների» մեխանիկական և հաղորդող բնութագրիչների համապատասխանությունը ստանդարտներին երաշխիքային ժամկետի ընթացքում, պայմանով, որ այդ ընթացքում միակցիչների միացման/անջատման ցիկլերի քանակը չի գերազանցի АМР NETCONNECT-ի (AMP NETCONNECT Product Specification) տեխնիկական պայմաններում սահմանված քանակին։ Եթե «Ստանդարտը» չի մանրամասնում «Երաշխիքային բաղադրիչի» մեխանիկական և/կամ հաղորդող բնութագրիչները, այդ դեպքում ընկերությունը երաշխավորում է АМР NETCONNECT-ի Տեխնիկական պայմաններում նշված բնութագրիչները, որոնք գործում են «Երաշխիքային բաղադրիչի» ձեռք բերման պահին։

4. Երաշխիքային դեպք

Երաշխիքային դեպքը դա «Երաշխիքային բաղադրիչի» չաշխատելն է  և/կամ իր բնութագրիչների դեգրատացիան «Երաշխիքային ժամկետի» ընթացքում։

Երաշխիքային դեպքի առկայության դեպքում «Համակարգի» սեփականատերը պետք է դիմի АМР NETCONNECT-ի այն գործընկերոջը, ով իր ժամանակին իրականացրել է «Երաշխիքային բաղադրիչի» մոնտաժը։ Անսարքությունների դիագնոստիկայից/ հետազոտությունից  հետո АМР NETCONNECT-ի գործընկերը և «Համակարգի» սեփականատերը համատեղ որոշում են կայացնում գրավոր դիմում նեկայացնելու АМР NETCONNECT ընկերությանը։

Եթե «Երաշխիքային բաղադրիչը» ունի մեխանիկական վնասվածքներ, որոնք առաջացել են սեփականատիրոջ գործողությունների արդյունքում, անսարք է ոչ ճիշտ շահագործման կամ վատ վերաբերմունքի պատճառով, օգտագործվել է սխալ նշանակության համար կամ ապամոնտաժվել է, ապա այդ դեպքում АМР NETCONNECT ընկերությանը չի կրում ուղղակի կամ անուղղակի երաշխիքային պարտավորություններ։ АМР NETCONNECT-ի հետ համաձայնեցնելուց հետո, АМР NETCONNECT-ի գործընկերը կարող է սահմանված կարգով կատարել վերանորոգում կամ փոխարինել անսարք «Երաշխիքային բաղադրիչը» սեփականատիրոջ ֆինանսական միջոցների հաշվին։

Եթե երաշխիքային դեպքը առաջացել է «Երաշխիքային բաղադրիչի» արտադրական անսարքության հետևանքով, ապա АМР NETCONNECT-ի գործընկերը վերացնում է անսարքությունը։ Բացի այդ, АМР NETCONNECT ընկերությունը սեփական հայեցողությամբ անվճար վերանորոգում է անսարք «Երաշխիքային բաղադրիչը» կամ տրամադրում է նորը  և կամ փոխհատուցում է «Երաշխիքային բաղադրիչի» համապատասխան արժեքի չափով։ Անհրաժեշտ գործողություններից հետո երաշխիքային ժամկետը  վերականգնվում է։

Եթե ընկերությունը զրկվում է АМР NETCONNECT-ի «Համակարգի գործընկերոջ»  կարգավիճակից, երաշխիքը պահպանվում է, և АМР NETCONNECT ընկերությունը կատարում է իր երաշխիքային    պարտավորություները՝ գործընթացի մեջ ներգրավելով այլ գործընկերների։

Ըստ երաշխիքային պայմանների՝ АМР NETCONNECT-ի երաշխիքային պարտավորությունները վերաբերում են բացառապես սարքին՝ որպես «Համակարգի» առանձին բաղադրիչի։ АМР NETCONNECT-ը  չի երաշխավորում ֆունկցիոնալ բնութագրիչները կամ համակարգի այլ պարամետրերը ամբողջովին։ Ոչ մի պարագայում АМР NETCONNECT-ը  պատասխանատվություն չի կրում երաշխիքային դեպքի այնպիսի հետևանքների համար, ինչպիսիք են տվյալների, ժամանակի, շրջանառության և շահույթի կորուստները։