• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Տեղային մալուխավորում

Տեղային մալուխավորում

AMP NETCONNECT
Zone Cabling Solutions

Տեղային մալուխավորումը մի փոքր տարբերվում է ԿՄՀ-ի հորիզոնական կառուցվածքի ավանդական տարբերակից: Որպես կանոն, տեղային մալուխավորումը իր կիրառությունն է գտնում այսպես կոչված բաց գրասենյակներում: ԿՄՀ-ի կառուցվածքի այս տարբերակը տրամադրում է ԻՏ-ենթակառուցվածքների ճկուն մալուխավորման լրացուցիչ առավելություններ: Բացի այդ այս կառուցվածքը դիտվում է ոչ միայն որպես գրասենյակային լուծումների տոպոլոգիա, այլև իր կիրառությունն է գտնում ԿՄՀ-ի տարբեր հատվածներում` առավելություններ տրամադրելով նոր, առաջատար տեխնոլոգիաների համար:

Հորիզոնական ենթահամակարգի ավանդական տարբերակում յուրաքնչյուր վարդակը տեղադրվում է աշխատավայրում և մալուխի միջոցով ուղիղ կերպով միանում է կոմուտացիոն վահանակին`հարկի բաշխիչ հանգույցում: Այս դասական կառուցվածքի բարդությունը կայանում է նրանում, որ մալուխավորման այս տարբերակում ի սկզբանե անհրաժեշտ է իմանալ աշխատավայրում պլանավորվող մատույցների քանակը և որոշել դրանց տեղադրման վայրը: Բացի այդ, ժամանակակից գրասենյակային կառույցներում օգտվողների մեծամասնությունը տեղափոխվում է մի վայրից մյուսը, կամ էլ այս կամ այն առաջադրանքի կատարման համար ներգրավվում են այլ աշխատակիցներ: Բոլոր այս կառուցվածքային փոփոխությունները (MAC's - Moves, Adds & Changes) հնարավոր չէ նախապես կանխագուշակել և կանխարգելել:

 


Այդ պատճառով էլ միջազգային ստանդարտները, ինչպիսիք են ISO/IEC, EN և EIA/TIA, մշակել են այլընտրանքային տարբերակ` առավել ճկուն մոտեցում դեպի հորիզոնական մալուխային համակարգը, այսպես կոչված տեղային մալուխավորման կառուցվածքը:

Տեղային մալուխավորման գլխավոր տարբերությունը դասական մալուխավորումից կայանում է հորիզոնական կառուցվածքում համախմբման  կետի (CP - Consolidation Point ) օգտագործման մեջ, որը նախապես որոշված գրասենյակային տարածքներում ֆիքսում է զուգահեռ ընթացող բոլոր ուղիները համապատասխան միակցիչներով (դասական RJ45 մոդուլյար միակցիչ նախատեսված փոխգալարված զույգերի համար): Համախմբման կետից ճյուղավորվում են այսպես կոչված տարանցիկ ուղիները (CP Transition Cable) դեպի անմիջապես այդ հատվածում գտնվող աշխատատեղերը: Մալուխային ուղիները, որոնք տեղակայված են հարկի բաշխիչ հանգույցից մինչև համախմբման կետ CP, հանդիսանում են հորիզոնական ենթահամակարգի ստացիոնար հատվածները, և պետք է պլանավորված լինեն` հաշվի առնելով օգտվողների թույլատրելի քանակը և աշխատանքային այս տարածքի կիրառության նպատակը: Այսպես կոչված CP տարանցիկ ուղիները տեղակայվում են ակտուալ պահանջմունքներին համապատասխան և ապագայում կարող են մոդիֆիկացվել դրանց համապատասխան: Նման կերպ այս լուծումը ընդհանուր առմամբ հանդիսանում է ճկուն և շարժական: Տարանցիկ CP-ն մալուխ է, որը մի կողմից ավարտվում է RJ45 խրոցակով, իսկ մյուս կողմից RJ45 մոդուլյար միակցիչով: Նմանատիպ լուծումների օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարելի է բավարարել նոր կամ առկա աշխատատեղերում գոյություն ունեցող պահանջները: Նման դեպքերում մալուխը միացվում է մի կողմից համախմբման կետին (floor box), մյուս կողմից տեղադրվում է աշխատատեղում գտնվող վարդակի մեջ:

CP յուրաքանչյուր համախմբման կետ կամ դրանց խումբը տեղակայվում է նախապես պլանավորված տեղերի  մակերեսի հաշվարկով`հաշվի առնելով  բաց գրասենյակում օգտվողների ենթադրվող քանակը: Համախմբման մեկ կետը կարող է սպասարկել առավելագույնը 12 աշխատատեղ և, հաշվի առնելով շինության կառուցվածքը, այն պետք է տեղակայված լինի հեշտ հասանելի հատվածներում: Համախմբման կետերը պետք է տեղակայված լինեն լավ մտածված առանձին տեղերում, ինչպես օրինակ արհեստական առաստաղի հետևում, արհեստական հատակի ներքևում կամ պետք է ամրացված լինեն պատերին: