

Secure համակարգ
SECURE միակցիչներ նախատեսված ցանցային անվտանգության համար
Թողարկված նոր ապրանքային շարքի հիմանական նպատակն է հանդիսանում ցանցային անվտանգության բարձրացումը և լոկալ ցանցերի առավել հեշտ կառավարումը:
Ցանցային անվտանգությունը, որպես կանոն, իրականացվում է ծրագրային ապահովման օգնությամբ կամ ֆիզիկական մակարդակի (ֆիզիկական շփման) արգելափակման միջոցով: Անկախ ամեն ինչից, երբեմն բավականին բարդ է իրականացնել ցանցերի տարանջատում` ելնելով դրանց լոկալ, ֆունկցիոնալ և օգտագործման հատկանիշներից:
AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է արտադրանքի նոր հավաքածու (շարք), որոնք ապահովում են այդ լուծումները: Այն հասանելի է դառնում ի շնորհիվ անվտանգության բանալիների և միակցիչների գունային կոդավորման (ծածկագրման) ներմուծման: Յուրաքանչյուր գույնի միակցիչին համապատասխանում է իր յուրահատուկ բանալին: Դրանց կոնֆիգուրացիան հնարավոր է դարձնում միմիայն այն խրոցակների և բնիկների միացումը, որոնք ունեն նույն գույնը: Այն կանխարգելում է չլիազորված միացումները և թույլ է տալիս ներմուծել մալուխային ցանցի տարբեր ֆրագմենտների գունային իդենտիֆիկացում:
Պաշտպանված բնիկների մեծ չափերն ու տեղակայման չափսերը այնպիսին են, ինչպիսին նմանատիպ սարքերի դեպքում է, այդ պատճառով էլ նրանց կարելի է տեղակայել ստանդարտ կոմուտացիոն և վարդակների դիմային վահանակներում:
ՓԱՍՏԵՐ
- Միակցիչների գունային և մեխանիկական կոդավորում (ծածկագրում)
- Տարբերակներ օպտիկայի և փոխգալարված զույգերի համար
- Անցանկալի միացումների կանխարգելում