• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Ցանցեր մասնավոր հատվածներում

Ցանցեր մասնավոր հատվածներում

Кабельная система AMP NETCONNECT для жилых помещений (Residential)

 

AMP NETCONNECT/ Tyco Electronics ընկերությունը, հանդիսանալով գրասենյակային շինությունների և Տվյալների Մշակման Կենտրոնների ԿՄՀ-ի շուկայում առաջատարներից մեկը, առաջարկում է պրոֆեսիոնալ լուծումներ բնակելի կառույցների համար: AMP NETCONNECT Home Net-WorksTM մալուխային համակարգը նախատեսված է բնակելի շինություններում հեռուստատեսային, տեղեկատվական(համացանց) և հեռաձայնային կիրառությունների բաշխման համար: Համակարգի հիմքն է հանդիսանում "RCS" շարքի բաշխիչ պահարանը: Բոլոր արտաքին հեռուստատեսային, տեղեկատվական և հեռաձայնային լարերը բնակարան հասնելիս միավորվում են "RCS" պահարանում: Այնուհետև այս ծառայությունները բնակարանում բաշխվում են 4-զույգանի սիմետրիկ և կոաքսալ մալուխների օգնությամբ` միացված մուլտիմեդիային վարդակներին:

Համակարգը բնութագրվում է հեշտ տեղակայմամբ և շահագործման հարմարավետությամբ: Այսպես օրինակ, կոմուտացիոն լարերը, նախատեսված տեղեկատվական, հեռաձայնային և վիդեո-ազդանշանների կոմուտացիայի համար, ունեն տարբեր գունային կոդավորում: Գոյություն ունի հնարավորություն բնակարանի կամայական հատվածում ցանկացած ժամանակ ավելացնել կամ վերադասավորել համակարգչային տեխնիկա, հեռուստաընդունիչներ, հեռախոսներ և այլ սարքավորումներ ` առանց նոր վարդակներ և լրացուցիչ մալուխներ տեղադրելու անհրաժեշտության: Բացի այդ, մուլտիմեդիային մալուխային համակարգը ապահովում է ավելի բարձր թողունակություն և տեղեկատվության լավագույն պաշտպանություն` իրագործման առավել ցածր արժեքով` համեմատած ավանդական լարային և անլար համակարգչային ցանցերի հետ: AMP NETCONNECT Home Net-Works համակարգը մշակվել է այս ոլորտի ստանդարտների և հարուստ փորձի հիման վրա` կուտակված բարձր արդյունավետությամբ և հուսալի գրասենյակային մալուխային համակարգերի ստեղծման ժամանակ: Այդ իսկ պատճառով տնային ցանցի թողունակությունը չի զիջում գրասենյակային ԿՄՀ-ին:

 

 

RCS14 և RCS28 բաշխիչ պահարանները նախատեսված են AMP NETCONNECT մոդուլյար կոմուտացիոն վահանակների տեղադրման համար, որոնք կարող են համալրվել RJ-45 տիպի Cat.5E և Cat.6 էկրանավորված և չէկրանավորված միակցիչներով, ինչպես նաև օպտիկա-մանրաթելային և կոաքսալ միակցիչներով: Մատույցների կոմուտացիան պահարանի ներսում հեշտացվում է` ի հաշիվ հարմարավետ հասանելիության և մոդուլների գունային պիտակավորման : Պահարանի ներսում կոմուտացիոն լարի հասարակ փոխանջատումով կարելի է մուլտիմեդիային վարդակը ակտիվացնել որպես հեռախոսային (մինչև 4 լրացուցիչլարեր) կամ ինֆորմացիոն (Fast Ethernet կամ Gigabit Ethernet):

  

 

Տնային ցանց օգտագործողների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում АСО Residential մուլտիմեդիային մալուխային համակարգը: Այն ապահովում է բոլոր կիրառությունների փոխանցումը 4 զույգանի մալուխներով(ներառյալ հեռուստատեսություն), տեղադրված մալուխի բազմանպատակային օգտագործումը և մի քանի րոպեի ընթացքում միացումների քանակի ավելացման հնարավորությունը: ACO համակարգի տարբերությունը մյուս մալուխային համակարգերից կայանում է վարդակի ունիկալ կառուցվածքի մեջ, որը թույլ է տալիս ընտրել ձևափոխիչ ներդիրներ` կախված տանտիրոջ ցանկությունից: Օրինակ, 3 մատույցով «Tripple Play» ձևափոխիչ ներդիրի օգնությամբ կարելի է մեկ մալուխով միաժամանակ փոխանցել տվյալներ, հեռուստատեսություն և ձայն: АСО-ն հանդիսանում է շուկայում ներկայացված համակարգերից առավել պրոգրեսիվ մալուխային համակարգը և լավ է համապատասխանում ժամանակակից բնակելի շինությունների ֆուկցիոնալ պահանջներին:

Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել թեմատիկ կատալոգներում (դիտեք “Ուղեկցվող նյութեր”):