• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  PoE Midspans

PoE Midspans

AMP NETCONNECT – PoE – սարքավորում `ԿՄՀ-ում  դիստանցիոն էլեկտրասնուցման համար

Ճկուն լուծում ԿՄՀ-ում PoE էլեկտրասնուցումը ապահովելու համար 

 

MP NETCONNECT PoE Midspan բաղադրիչները ապահովում են սնման լարման փոխանցումը լոկալ ցանցի այն մալուխային ուղիներով, որոնց միջոցով փոխանցվում է տեղեկատվությունը: PoE Midspan բաղադրիչը ապահովում էայնպիսի սարքերի աշխատանքը, ինչպիսիք են  IP տեսախցիկները, IP հեռախոսները, անլար մուտքով սարքավորումները և այլն: Midspan սարքավորումները ամբողջովին համատեղելի են IEEE 802.3af ստանդարտի հետ: Мidspan բաղադրիչները օժանդակում են բոլոր 10/100/1000 Base T լուծումները, ինչի շնորհիվ էլ ընդլայնում են այն սարքավորումների սպեկտորը, որոնք կարող են կիրառվել: PoE Midspan մոդուլները հանդիսանում են ճկուն լուծումներ, որոնք նպաստում են միջոցների խնայմանը և ապահովում են հեշտ և հարմարավետ մոնտաժ: Եթե հեռակառավարող էլեկտրասնուցումը իրականացվում է մալուխային ենթակառուցվածքի միջոցով` անկախ կիրառվող կոմուտատորներից, ապա պատվիրատուն հնարավորություն ունի ընտրել և փոխարինել ակտիվ սարքը` չմատածել  առաջացնում է այն սնման  լարում,թե ոչ: 

AMP Netconnect ընկերությունը լրացրել է իր արտադրատեսակների շարքը մոդուլյար սարքավորումով, որը թույլ է տալիս իրականացնել 8-ից մինչև 24 մատույցներ ունեցող վահանակների սնուցում: 24 մատույցով մոդուլը օժանդակում է SNMP, Telnet և Web լուծումները: Այն բավարարում է պատվիրատուների պահանջներին` վերահսկողության իրականացման և ցանցային սարքավորման բոլոր կարևոր տարրերի կառավարման համար:

 

AMP NETCONNECT Midspan մոդուլների արտադրական շարքը ապահովում է հետևյալ հնարավորությունները`

  • 8 մատույցներով մոդուլներ (10/100/1000 Base-T), ազատ զույգերի օգտագործման  ռեժիմով, առանց SNMP օժանդակման (մինչև 3 ավտոնոմ մոդուլներ` տեղակայված 1 U 19" PoE վահանակում)
  • 24  մատույցներով մոդուլներ (10/100/1000 Base-T), ազատ զույգերի օգտագործման ռեժիմով, SNMP-ի օժանդակմամբ 
  • 24  մատույցներով մոդուլներ (10/100/1000 Base-T), ազատ զույգերի օգտագործման  ռեժիմով, առանց SNMP օժանդակման
  • 24  մատույցներով մոդուլներ (10/100/1000 Base-T), տեղեկատվական զույգերի օգտագործման ռեժիմով, SNMP-ի օժանդակմամբ
  • 24  մատույցներով մոդուլներ (10/100/1000 Base-T), տեղեկատվական զույգերի օգտագործման ռեժիմով, առանց SNMP օժանդակման

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել տեխնիկական փաստաթղթերում:

24 Port PoE Midspan Unit 3x8 Port PoE Modular Panel
       24-մատույց Midspan մոդուլ 

          8-մատույց Мidspan մոդուլ` մոդուլային վահանակի վրա