

AMP-TWIST-7AS Համակարգ
AMP-TWIST-7AS –ը հանդիսանում էբարձր արդյունավետությամբ մալուխային համակարգ, որը համապատասխանում է բոլոր ստանդարտներին և իր ցոիցանիշներով գերազանցում է գոյություն ունեցող Cat.7-ը և նոր Cat7A-ն: Ի տարբերություն Cat.5e, Cat.6 և Cat.6A հիմքերով դասական լուծումների` այս ճկուն և ունիվերսալ համակարգը տրամադրում է հնարավորությունների լայն շրջանակ`արդյունավետ ներդրումներ, "cable-sharing"-մալուխում յուրաքանչյուր զույգի ռացիոնալ օգտագործում, նոր սերնդի ցանցային կիրառությունների օժանդակում: Այս համակարգը ամբողջովին բավարարում է 10G կիրառության պահանջներին և մեծ պահուստով թույլ է տալիս ստեղծել տվյալների փոխանցման աղբյուրներ, որոնք համապատասխանում են FA դասի բնութագրիչներին (թողունակության շերտը` 1000 ՄգՀց):
ՓԱՍՏԵՐ
- FA, F, EA, E և D դասերի և SL-տիպի մոդուլների առկայություն մեկ համակարգում
- յուրաքանչյուր մալուխի համար 4 կիրառություն (cable sharing)
- բոլոր տեսակի կիրառությունների օժանդակում` Ethernet, անալոգային հեռաձայն, ձայն, վիդեո, CATV
- 1 գբ/վ և 10 գբ/վ, հետագայում նաև 40 գբ/վ օժանդակում
- EMC-ի գերազանց բնութագրիչներ
- ապահովում է մատույցների բարձր խտություն և գերազանց բնութագրիչներ մեկ համակարգում
- մոդուլյար բնիկի տեղադրման տեխնոլոգիան ապահովում էբարձր повторяемость և տևում է ընդամենը 1-2 րոպե
- այս համակարգի բնութագրիչները 3 անգամ գերազանցում են դասական համակարգերի բնութագրիչներին
ՊՐԱԿՏԻԿԱ
- AMP-TWIST-7AS մոդուլյար միակցիչի տեղադրման պրոցեսը ոչ իր բարդությամբ, ոչ էլ ժամանակի առումով չի տարբերվում սովորական cat5e. cat6 չէկրանավորված մոդուլյար բնիկի տեղադրումից: Տեղադրումը իրականացվում է SL Tool սեղմակ-գործիքի միջոցով, որն ունի հատուկ դանակ` PiMF մալուխի փայլաթիթեղի մաքրման համար: Դա թույլ է տալիս էկրանից միաժամանակ մաքրել բոլոր չորս զույգերի փայլաթիթեղը:
- Այն բանից հետո, երբ հաղորդիչները ըստ գույների տեղադրված են մոդուլյար միակցիչի պոչուկի մեջ, միակցիչի երկու մասերը տեղադրվում են գործիքում և մեկ շարժումով մալուխը տեղակայվում է, միաժամանակ կտրվում են մալուխի բոլոր 8 հաղորդիչները: Տեղադրման ընդհանուր ժամանակը տևում է 1-2 րոպե:
Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել պրեզենտացիայում: