• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

Դաս E / Կարգ 6

E դաս/ Cat.6-ի էկրանավորված (STP) և չէկրանավորված (UTP)  լուծումները, որոշված մինչև 250 ՄգՀց դիապազոնում, օժտված են իրենց դասի լավագույն բնութագրիչներով՝ գերազանցում են E դաս/ Cat.6-ի վերաբերյալ ամերիկյան (TIA/EIA-568-B) և միջազգային (ISO/IEC 11801:2002) ստանդարտները, պարունակում են միակցիչներ, որոնք "De-emdedded" մեթոդով անցել են փորձություններ Cat.6-ի պահանջներին համապատասխան և համատեղելի են այլ մատակարարների կողմից թողարկված սարքավորումների հետ, Gigabit Ethernet լուծումներում տվյլաների փոխանակման ժամանակ  բիտային սխալների գործակիցը զրոյական է։ 

ՓԱՍՏԵՐ

  • E դաս/ Cat.6
  • նախատեսված է ինչպես գրասենյակային, այնպես էլ SoHo լուծումների համար
  • համապատասխանում է բոլոր խոշորագույն  ստանդարտներին, ինչպիսիք են ISO/IEC 11801, EN 50173-x, 50174-x, TIA/EIA 568
  • օժանդակում է բոլոր հիմնական կիրառությունները՝ 1 Gigabit Ethernet, Ethernet, անալոգային հեռաձայն, ISDN, V24
  • 25 տարվա երաշխիք
  • տարբեր ընկերությունների կողմից թողարկված վարդակների և արկղերի/տուփերի հետ համատեղելիություն

ՊՐԱԿՏԻԿԱ

  • SL Tool ինովացիոն գործիքը ծառայում է ինչպես մալուխի պատրաստման, այնպես էլ մոդուլյար բնիկների տեղադրման համար
  • Մոդուլյար բնիկի տեղադրման պրոցեսը բավական պարզ է, հուսալի և շուկայում ամենարագներից է 
  • Գործիքը օժտված է հատուկ դանակով PiMF մալուխի փայլաթիթեղը մաքրելու համար։ Այն թույլ է տալիս իրականացնել էկրանավորված մոդուլյար բնիկի տեղադրումը գրեթե նույն ժամանակում,ինչ չէկրանավորված բնիկի տեղադրման  դեպքում։
  • Այն բանից հետո, երբ հաղորդիչները ըստ գույների տեղադրված են մոդուլյար միակցիչի պոչուկի մեջ, միակցիչի երկու մասերը տեղադրվում են գործիքում և մեկ շարժումով մալուխը տեղակայվում է, միաժամանակ կտրվում են մալուխի բոլոր 8 հաղորդիչները: Տեղադրման ընդհանուր ժամանակը տևում է 1-2 րոպե: