

Գրասենյակային լուծումներ
AMPTRAC - ԿՄՀ կառավարում
Տվյալների Մշակման Կենտրոններ
10 Գբ/վ
Secure համակարգ
Տեղային մալուխավորում
Արդյունաբերական ԿՄՀ
Ցանցեր մասնավոր հատվածներում
Օպտիկամանրաթել
Էկրանավորված ԿՄՀ
PoE Midspans
Բաղադրիչային խրոցակներ
Ակսեսուարներ
Պղնձալարային մալուխային համակարգեր
AMP NETCONNECT ընկերությունն ունի է արտադրատեսակների ամենալայն ընտրանին: Դա էկրանավորված և չէկրանավորված մալուխներն են` Cat.5E-ից մինչև Cat.7A բնութագրիչներով, կոմուտացիոն վահանակներն ու խաչման վահանակները, միակցող լարերը, աքսեսուարները և այլն: Միևնույն ընկերության կողմից ամբողջական մալուխային լուծումների մշակումն ու արտադրությունը ապահովում է համակարգի բոլոր բաղադրիչների համատեղելիությունը, որն էլ իր հերթին երաշխավորում է ԿՄՀ-ի աշխատունակությունը երկարաժամկետ շահագործման ընթացքում:
AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է մալուխային համակարգեր նախատեսված տարբեր մասշտաբների օբյեկտների համար, սկսած փոքր քանակությամբ օգտվողների համար նախատեսված բյուջետային մալուխային համակարգերից, վերջացրած բնակավայրերի մեծամասշտաբ լուծումներով, որտեղ շինությունները գտնվում են իրարից մինչև 2 կմ հեռավորության վրա: Նմանատիպ ձեռնարկությունների ընդհանուր մակերեսը հասնում է մինչև 1միլիոն մ2, իսկ օգտվողների ընդհանուր քանակը` 50000:
Մեկ ընկերության կողմից ամբողջական համակարգի ձեռքբերումը դա ոչ միայն պատվերների կատարման հարմարավետությունը, առավել կայուն գներն ու մատակարարման ժամկետներն են (շուկայի տատանումներից առավել քիչ կախվածություն), այլ նաև ԿՄՀ-ի բարձր որակն ու հուսալիությունը: AMP NETCONNECT –ի յուրաքանչյուր մալուխային համակարգ մշակված է որպես վերջնական լուծում, որը պարունակում է իրար հետ լիակատար համատեղելի բաղադրիչների հավաքածու: Դա շատ կարևոր է, քանի որ ԿՄՀ-ի բաղադրիչների ոչ բոլոր պարամետրերն են ստանդարտիզացված:
ՓԱՍՏԵՐ
- D/Cat.5, E/Cat.6 դասերի համակարգեր
- Նախատեսված է ինչպես գրասենյակային, այնպես էլ SoHo լուծումների համար
- Համապատասխանում են առկա բոլոր ստանդարտներին ` ISO/IEC 11801, EN 50173-x, 50174-x, TIA/EIA 568
- Օժանդակում է բոլոր հիմնական կիրառությունները, ինչպիսիք են Ethernet, անալոգային հեռաձայն, ISDN, V24, CATV
- 25 տարվա երաշխիքային ծրագիր
- Այլ ընկերությունների կողմից թողարկված վարդակների և արկղերի/տուփերի հետ համատեղելիություն
ՊՐԱԿՏԻԿԱ
- SL Tool ինովացիոն գործիքը ծառայում է ինչպես մալուխի պատրաստման, այնպես էլ մոդուլյար բնիկների տեղադրման համար
- Մոդուլյար բնիկի տեղադրման գործընթացը բավական պարզ է, հուսալի և շուկայում ամենարագներից է
- Գործիքը օժտված է հատուկ դանակով` PiMF մալուխի փայլաթիթեղը մաքրելու համար։ Այն թույլ է տալիս իրականացնել էկրանավորված մոդուլյար բնիկի տեղադրումը գրեթե նույն ժամանակահատվածում, ինչ չէկրանավորված բնիկի տեղադրման դեպքում։
- Այն բանից հետո, երբ հաղորդիչները ըստ գույների տեղադրված են մոդուլյար միակցիչի պոչուկի մեջ, միակցիչի երկու մասերը տեղադրվում են գործիքում և մեկ շարժումով մալուխը տեղակայվում է, միաժամանակ կտրվում են մալուխի բոլոր 8 հաղորդիչները: Տեղադրման ընդհանուր ժամանակը տևում է 1-2 րոպե: