• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  AMPTRAC - ԿՄՀ կառավարում  >  AMPTRAC IM Ծրագրային ապահովում

AMPTRAC IM Ծրագրային ապահովում

AMPTRAC Infrastructure Manager (IM) ծրագրային ապահովումը առաջին հերթին ստեղծվել էր AMP NETCONNECT պատվիրատուների համար, քանի որ այն ֆունկցիոնալ կերպով համագործակցում է АMPTRAC համակարգի ապարատային սարքերի հետ: Ծրագրային ապահովումը նախատեսված է ընկերության հեռահաղորդակցման ենթակառուցվածքում ֆիզիկական և տրամաբանական կապերի հայտնաբերման, վերահսկման և գրանցումների համար: IM ծրագրային ապահովումը հեշտացնում է ցանցի ադմինիստրատիվ խճճված գործողությունների իրականացումը և ավելի պարզ է դարձնում հեռահաղորդակցման բոլոր սարքերի և աշխատակիցների աշխատատեղերի տեղափոխությունների, ավելացումների և կոնֆիգուրացիայի վերահսկումը:

 

Ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս տարբեր պարտականություններ/ գործողություններ իրականացնող օգտվողների միաժամանակյա մուտք տվյալների բազա: Այդպիսի օգտվողներ են հանդիսանում ցանցային ադմինիստրատորը, տեխնիկական օգնության ծառայությունը (help desk), նախագծողը, մենեջերը և տեխնիկները: Ցանցային ադմինիստրարտորի պարտականությունն է ստեղծել և վերահսկել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի տվյալների բազան: Մնացած օգտվողները, համաձայն իրենց պարտավորությունների, պետք է ավտոմատացնեն ԻՏ- ենթակառուցվածքի սպասարկումը:

Պարզագույն օրինակ. Տեխնիկական օգնության ծառայություն հարցում է արվել աշխատավայրում լոկալ տեղեկատվական ցանցային համակարգին միացնել երկրորդ անձնական համակարգիչ: Նախագծողը առաջարկում է խնդրի օպտիմալ լուծում, որը համապատասխանում է առաջադրված պահանջներին, առաջնորդվելով IM ծրագրային ապահովման  ՙհուշումներով՚, օրինակ առկա ոչ զբաղեցված, ներկայացված պայմաններին համապատասխան մատույցների վերաբերյալ: Մենեջերը հաստատում է նախագծողի կողմից առաջարկված լուծման ալգորիթմը և նշանակում է տեխնիկական կատարողին: Այնուհետև մասնագետը, ունենալով ճշգրիտ տեղեկատվություն այն մասին, թե կոմուտացիոն վահանակի որ մատույցներն ու ցանցային ուղորդիչը պետք է միացնել, իրականացնում է խնդիրը: Մենեջերը խնդրի լուծումը համարում է ավարտված միայն այն դեպքում, երբ համակարգը հաստատում է կոմուտացիայի ճիշտ իրագործումը: Թվում էր` հասարակ խնդիր է, ինչ կարիք կա ամեն ինչ բարդացնել: Սակայն եթե ԿՄՀ-ն ունի հարյուր կամ հազար մատույցներ և սխալի արժեքը կարող է անչափ բարձր լինել, ապա առաջին հայացքից հեշտ թվացող գործողությունները լուրջ խնդիրներ են դառնում ընկերության ԻՏ-անձնակազմի համար:

 

IM ծրագրային միջոցը ապահովում է սպասարկման պրոցեսի ավտոմատացումը, առաջադրված խնդիրների իրագործման ճշգրտությունը և իրական ժամանակում ռեժիմի վերահսկումը: IM-ը դրսևորում է վայրկենական ռեակցիա ղեկավարվող մատույցի միացման կամ անջատման դեպքում և ներմուծում է արձանագրություն բոլոր փոփոխությունների (իրադարձությունների) մասին, մինչև անգամ ակտիվ սարքի և դրա հետ կապված միացումների  միացման/անջատման վերաբերյալ: IM ծրագրային միջոցը օժանդակում է ծախսերի նվազեցումը` ի հաշիվ ատոմատացման և առաջադրված խնդիրների կատարման վերահսկման: Բարձրանում է ցանցային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` շնորհիվ սարքի արագ հաշվեգրման հնարավորության և դրա` առավել ռացիոնալ օգտագործման:

AMPTRAC IM ծրագրային ապահովումը նախընտրելի է այն պատվիրատուների համար, ովքեր ունեն տվյալների լայն մասշտաբ, տարածքային բաշխված ենթակառուցվածք և տիրապետում են անչափ կարևոր կիրառությունների: Դրանք կարող են լինել ֆինանսական կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, տվյալների փոխանակման կենտրոններ, օդանավակայաններ, բժշկական կենտրոններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, խոշոր կազմակերպությունների շտաբ-բնակարաններ և այլն: Վերոնշյալ պատվիրատուները ստիպված են լինում լուծել բարդ ցանցերի կառավարման հետ կապված խնդիրներ, որտեղ պահանջվում է կատարել բոլոր միացումների/անջատումների հաշվարկ, ապահովել ցանցի բարձր հուսալիությունն ու օպտիմիզացնել ԻՏ-բաժնի աշխատակիցների աշխատանքային ծախսերը, որոնք կապված են հաճախակի փոփոխությունների, ավելացումների և սարքերի ու օգտվողների աշխատատեղերի վերադասավորման հետ: ԿՄՀ-ի և լոկալ տեղեկատվական ցանցային համակարգի կառավարման պրոցեսների հեշտացումը կարող է հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն մեծ, այլև փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների մասնաճյուղերի և հեռավոր գրասենյակների համար: 

 

Հատկությունները`

  • ԻՏ-ենթակառուցվածքների տվյալների բազայի ստեղծում և ուղորդում
  • մոնտաժային պահարաններում միացումների գրանցում և գրաֆիկական ներկայացում
  • ԿՄՀ-ում տեղի ունեցող անկանխատեսելի գործողությունների մասին տեղեկացում և գրանցում
  • ցանցային սարքավորումների ավտոմատ որոնում և գրանցում
  • ցանցային սարքավորումների օգտագործվող մատույցների հաշվարկ, ազատ մատույցների և վարդակների ավտոմատ որոնում, հաշվետվությունների կազմում
  • տվյալների, մատույցների և այլնի ֆիլտրացիայի վիճակագրության տրամադրում
  • և դրանց իրագործման վերահսկում (կոմուտացիա պահարաններում, աշխատատեղերում համակարգիչների միացում և այլն )
  • հոսանքի սնուցման աղբյուրի խափանման դեպքում ավտոմատ վերասինխրոնացում
  • նպաստում է ITIL-ի` ընկերությունում ադապտացմանը (հարմարվելուն)
  • համապատասխանում է ISO 20000 և BS 15000 ստանդարտներին
  • CSV ֆորմատով մալուխային մատյանների ներմուծման/ներբեռնման հնարավորություն 
  • պարզ և ինտուիտիվ առաջնորդվելու նավիգացիայով ինտերֆեյս 
  • մինչև iPLM տարբերակի բարելավման (նորացման) հնարավորություն`  API-ի և SDK-ի օժանդակությամբ