• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  AMPTRAC - ԿՄՀ կառավարում  >  AMPTRAC ճարտարապետություն

AMPTRAC ճարտարապետություն

AMPTRAC Intelligent Infrastructure Management System (IIMS)-ը մալուխային համակարգերը փոխակերպում է ցանցը ֆիզիկապես կառավարելուն համարժեք ավտոմատ ղեկավարվող ծրագրա-ապարատային կոմպլեքսի` կրճատելով դրանց սպասարկման համար անհրաժեշտ թանկարժեք ժամանակը: Այս համակարգը թույլ է տալիս կենտրոնացված կերպով վերահսկել և փաստաթղթաթղթավորել (գրանցել) բոլոր տեղափոխությունները, ավելացումներն ու փոփոխությունները, այսպես կոչված լոկալ ցանցերում տեղի ունեցող իրադարձությունները (MACs- Moves, Adds and Changes):
Սպասարկումը, հաշվեգրումը, ճշգրիտ փաստաթղթերի նեկայացումը օպտիմիզացնող ամբողջովին ավտոմատացված այս համակարգը թույլ է տալիս կանխարգելել թանկարժեք խափանումները: AMPTRAC IIMS-ը հեշտ կոնֆիգուրացվող ապարատային կոմպլեքս է, որը  IM ծրագրային ապահովման հետ համատեղ կարող է ինտեգրվել ինչպես նոր, այնպես էլ առկա լոկալ տեղեկատվական ցանցային համակարգին: IM Ծրագիրը թույլ է տալիս օպտիմիզացնել ցանցի մոնիտորինգն ու հուսալիությունը ` հնարավորություն տալով արձագանքել ոչ լիազորված գործողությունների արդյունքում համակարգում առաջացած ցանկացած փոփոխություն: AMPTRAC ապարատային հատվածը IM ծրագրային ապահովման հետ համատեղ ծածկում է լոկալ ցանցերի կառավարման և ֆիզիկապես կառավարելու միջև առկա բացը:

 

AMPTRAC համակարգի բաղադրիչներ

  • AMPTRAC կոմուտացիոն վահանակներ` ինտեգրացվող սենսորային մակերեսով (հասանելի են նաև AMPTRAC Ready վահանակներ հետագա ամբողջ համակարգի օգտագործման համար )
  • AMPTRAC սենսորային ժապավեններ` նախատեսված ակտիվ սարքի համար, օրինակ ցանցային ուղղորդիչներ (Cross Connect լուծումների համար AMPTRAC վահանակները օգտագործվում են ակտիվ սարքի մատույցների արտացոլման համար)
  • AMPTRAC Անալիզատոր- սարքավորում, որը վերահսկում է սարքի սենսորային հպումների միջև կոմուտացիան և համագործակցում է IM ծրագրային մոդուլի հետ (տվյալների բազա)
  • AMPTRAC I/O մալուխներ, որոնք միացնում են վահանակի սենսորային հպումները կամ ցանցային ուղղորդիչները անալիզատորի հետ
  • AMPTRAC կոմուտացիոն լարեր` ինտեգրվող 9-րդ հաղորդիչով, որն իրականացնում է միացում` սարքի համապատասխան մատույցների և սենսորային հպումների միջև:

AMPTRAC-ի աշխատանքը

Միացնող լարերի միացման կամ անջատման ժամանակ անալիզատորը AMPTRAC սենսորային շղթաների միջոցով հայտնաբերում է կոմուտացիոն դաշտում տեղի ունեցող փոփոխությունները և տեղեկացնում է մատույցների իդենտիֆիկատորներին, որոնց վրա հայտնաբերվել էր նշված փոփոխությունները AMPTRAC տվյալների բազայում: AMPTRAC ծրագրային մոդուլը տեղեկատվություն է ստանում տվյալների բազայի միացումները թարմացնելու վերաբերյալ: Տեղեկատվության փոխանակումը տեղի է ունենում  TCP-IP-ով, իրական ժամանակի ռեժիմում: Ինտեգրվող Discover մոդուլի օգնությամբ AMPTRAC-ը հայտնաբերում է նաև բոլոր SNMP օժանդակող ակտիվ սարքավորումները, ինչպիսիք են անձնական համակարգիչները, սերվերները, ինչպես նաև ցանցային ուղորդիչները, որոշում  դրանց գտնվելու վայրը և վերահսկում է դրանց տեղափոխությունները ցանցի ենթակառուցվածքում: Սա հնարավորություն է տալիս ցանցային ադմինիստրատորներին, ովքեր պատասխանատու են ընկերության լոկալ տեղեկատվական ցանցային համակարգի կամ Տվյալների Մշակման Կենտրոնի համար, խնայելով թանկարժեք ժամանակը անհապաղ արձագանքել` ստանալով ցանցի իրավիճակի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն:

Այս համակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և ցուցադրության համար խնդրում ենք դիմել Ձեր տարածաշրջանում գտնվող AMP NETCONNECT ընկերության գրասենյակ: