• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  AMPTRAC - ԿՄՀ կառավարում

AMPTRAC - ԿՄՀ կառավարում

Տրամաբանության և գիտելիքի գրավիչ համատեղում

AMPTRAC Միացումների Կառավարման Համակարգը նոր կամ արդեն գոյություն ունեցող համակարգը և նրան միացված սարքավորումները ձևափոխում է մի ինտելեկտուալ ցանցի՝ հնարավորություն տալով մեկ կենտրոնում իրական ժամանակում հետևել և փաստաթղթավորել բոլոր գործողությունները, ցանցում տեղի ունեցող բոլոր ավելացումները և փոփոխությունները:

 Այս ամբողջովին մեքենայացված համակարգը օպտիմալացնում է միջոցների օգտագործումը, իրականացնում է ստույգ փաստաթղթավորում և օգտնում կանխել ծախսատար սխալները: AMPTRAC-ի միջոցով ինտեգրվում են ցանցի տրամաբանական կառավարումն ու ֆիզիկական կառավարումը, որոնց միջոցով իրականացվում է ցանցի ղեկավարումն ու փաստաթղթավորումը:

Կարևորագույն փաստեր

  • Դիտարկում իրական ժամանակում - ավտոմատացնում է ֆիզիկական ցանցի միացումների և դրանց միացված սարքավորումների բացահայտումը, փաստաթղթավորումը, դիտարկումը և կառավարումը:
  • Ցանցերի, միացումների և տվյալների մշակման Ինտեգրալ Կառավարման Համակարգ - տրամադրում է միացումների ուղիների մասին օգտագործման և դիտարկման համար հարմար տվյալների բազա, գրաֆիկական հատակագծեր, տելեկոմունիկացիաների գրաֆիկական ներկայացում, և պահպանում է բոլոր տվյալները միմյանց հետ փախկապակցված՝ հեշտացնելով նավիգացիան:
  • Նոր միացումների ավտոմատ բացահայտում և սինխրոնիզացիա - բացահայտում է բոլոր միացումները AMPTRAC մուտքերին:
  • Տվյալների բազայի ավտոմատ նորացում - իրական ժամանակում գրանցում է բոլոր թույլատրված և չթույլատրված փոփոխությունները ցանցում:
  • Աշխատանքային Հանձնարարականների ավտոմատացված գործընթաց  - մեծապես ավտոմատացնում է աշխատանքային հանձնարարականները՝ Սպասարկման Կենտրոնի, Ցանցի մենեջերների և տեխնիկական անձնակազմի  համար ծրագրի ընդհանրացման միջոցով: Սա ամենապարզ և ամենաինտեգրված համակարգն է որ գոյություն ունի: Յուրաքանչյուր օգտագործող աշխատում է իր պարզեցված ինտերֆայսի միջոցով՝ հատուկ իր վրա դրված խնդիրներին համապատասխան:
  • Աշխատանքային Հանձնարարականների ավտոմատացված պլանավորում - համակարգը ավտոմատ գեներացնում է ընթադրյալ միացումները և քայլ առ քայլ աշխատանքային հանձնարարականները և ժամանակացույցերը, որը կարող է հաստատվել կամ վերանայվել օգտագործողի կողմից:
  • Անվտանգության ահազանգման համակարգ - տարբերակելով թույլատրված և չթույլատրված փոփոխությունները և մուտքերը ցանցում՝ էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում է տեքստային հաղորդագրություն նախապես նշված անձնավորությանը:
  • Մանրամասնեցված հաշվետվություն - ցուցակի տեսքով տրամադրում է նախապես գեներացված 60 մինչև հաշվետվությունների ցանկ՝ մալուխների, ցանցային սարքավորումների գործածման վերաբերյալ:
  • Մալուխների համապատասխանություն - Առկա է AMPTRAC ինչպես պղնձե, այնպես էլ օպտո-մանրաթելային մալուխային համակարգերի համար:

 


Օգուտներն ու Առավելությունները

Բարձր արտադրողականություն/Ցածր օպերացիոն ծախսեր 

  • Խափանումների վերացման փոքր ժամանակահատված
  • Ցանցի կառավարման ավտոմատ գործընթացներ
  • Արժեքավոր կառավարչական հաշվետվություններ

Ծառայությունների բարձր մակարդակներ 

  • Խափանումների ժամանակահատվածների կրճատում
  • Ազդանշանային հապաղումների կրճատում
  • Խափանումների կանխում

Բարձրացված անվտանգությունԼավարկված Ցանցային կառավարումl

  • Միակցիների գրանցում իրական ժամանակում
  • Չթույլատրված փոփոխությունների բացահայտում
  • Աուդիտորական գրանցումների օգտագործում
  • Ահազանգերի գեներացում միացումների փոփոխությունների դեպքում

Արժեքների արդյունավետ օգտագործում 

  • Ցանցի արդյունավետ օգտագործում
  • Ներդրումների արդյունավետ վերադարձ

Բարձր պատասխանատվություն  

  • Կոմուտացիոն պանելների վրա ամբողջովին ինտեգրացված տվիչային համակարգ
  • Վերջին տեխնոլոգիաները օգտագործող նորագույն վերլուծիչ