• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Օպտիկամանրաթել  >  MT-RJ մատույց

MT-RJ մատույց

MT-RJ դյուպլեքս բնիկը համարվում է դաշտային պայմաններում համեմատաբար կոմպակտ  և արագ ու հեշտ տեղադրվող միակցիչը: MT-RJ բնիկի հիմանական տարբերությունը ավանդական ST և SC տիպի միակցիչներից կայանում է միկցիչների միացման կոնֆիգուրացիայի մեջ: Եթե ավանդական օպտիկական միակցիչների միացումը պարունակում է երկու միակցիչ և փոխարկիչ, ապա MT-RJ միակցիչը բաղկացած է բնիկից և խրոցակից (նույնպես RJ45 տիպի  էլեկտրական միակցիչով): MT-RJ բնիկները կիրառվում են AMP NETCONNECT ծրագրային լուծումներում, ինչպիսիք են Secure և XG (10 GigaBit): MT-RJ բնիկը դաշտային պայմաններում տեղադրվում է ոչ բարձր որակավորում ունեցող մոնտաժողի կողմից 2 րոպեի ընթացքում` առանց սոսնձի և հատուկ գործիքների  կիրառման: MT-RJ դյուպլեքս բնիկում հնարավոր է երկու մանրաթելերի վերադասավորում, ինչը հանդիսանում է տնտեսապես արդյունավետ և ապահովում էհաճախականություն: Համատեղելի է օպտիկական մալուխների բոլոր տեսակների հետ ( 50/125µ, 62.5/125µ և միամոդ մանրաթելեր):

MT-RJ միակցիչների տարատեսակները`
  • հեռահաղորդակցման վարդակների բնիկ ` OM1, OM2 և OM3 (XG) տեսակի մանրաթելերի համար ( ներառյալ SL փոխարկիչ`վարդակի ցանկացած դիմային վահանակում մոնտաժման համար)
  • OM1, OM2 և OM3 (XG) տիպի մանրաթելերով կոմուտացիոն վահանակների բնիկ(SL տիպի փոխարկիչը կարող է պատվիրվել առանձին)
  • MT-RJ միակցիչով օպտիկական լարեր` նախատեսված մանրաթելերի եռակցման համար (միամոդ և բազմամոդ  OM1, OM2 և OM3)
  •  

                                                                              

Specifications:

Ազդանշանի կորուստներ 0.3 dB տիպային
Ջերմային ռեժիմ  -20°-ից մինչև +60° C 

Մեկ մանրաթելի տեղակայումը տևում է 1 րոպե

  • Մանրաթելի մաքրում
  • Մանրաթելի կոտրում
  • Տեղադրել բանալին և այն պտտել 90°
  • Տեղակայել մանրաթելը և պտտել բանալին դեպի  նախնական դիրք
  • Պատրաստ է !!!