• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Օպտիկամանրաթել  >  ՕՄ կցորդիչների մաքրման և ստուգման գործքներ

ՕՄ կցորդիչների մաքրման և ստուգման գործքներ

Լիկվիդացնում է աղտոտվածությունը: Կրճատում է մանրաթելի վնասման ռիսկը: Բարելավում է միակցիչների բնութագրիչները:

 

Նոր, բարձր արագություն ունեցող կիրառությունները, ինչպիսիք են օպտիկա-մանրաթելային 10GigaBit Ethernet-ը, ունեն օպտիկական հզորության կորստի շատ ցածր բյուջե (միայն 2.55 дБ) և այդ պատճառով էլ պահանջում են փոխանցման կորստի նվազագույն ցուցանիշ: Բացի այդ, առաջադրվում են վերադարձվող կորուստների առավել կտրուկ/խիստ պահանջներ, ինչը հնարավոր է միմիայն ի շնորհիվ բարձրորակ օպտիկական միակցիչների: Սակայն ոչ միայն միակցիչի որակը, այլ նաև դրա վիճակը կարևոր դեր է խաղում օպտիկական միացումներում: Կեղտն ու փոշին կարող են ազդել ոչ միայն միացումների բնութագրիչների վրա, այլ նաև վնասել օպտիկական միակցիչը: Այդ պատճառով էլ միմիայն պրոֆեսիոնալ մաքրումը կապահովի հուսալի աշխատանք երկար ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև ի վերջո թույլ կտա խուսափելշահագործման խնդիրներից և, ըստ այդմ, կատարել  ծախսերի խնայողություն:

Մանրաթելա-օպտիկական միակցիչների դիագնոստիկայի և մաքրման համար նախատեսված Tyco Electronics AMP NETCONNECT հավաքածուները կօգնեն հեռացնել փոշին, յուղը, կեղտը և այլ աղտոտվածությունները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ կապի օպտիկական ուղիներում խնդիրների առաջացմանը: Հավաքածուն իր մեջ ներառում է մաքրման պարագաներ, դյուրակիր դիագնոստիկ մանրադիտակ, տեսողական դեֆեկտոսկոպ, դիագնոստիկայի և մաքրման վերաբերյալ ցուցումներով խտասկավառակ, ինչպես նաև ամուր և տեղափոխության համար հարմարավետ պայուսակ/քեյս: Գործիքների այս ամբողջ հավաքածուն անհրաժեշտ է օպտիկա-մանրաթելային միացումների կատարման աշխատանքների սպասարկման համար, որն էլ իր հերթին ապահովում է բարձրորակ բնութագրիչներ, որոնք անհրաժեշտ են բարձր արագություն ունեցող կիրառությունների աշխատանքի համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ներբեռնել FO Inspection and Cleaning Kit Catalog (PDF - 498kB)