• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

MPO/MPOptimate համակարգեր

 

MPO համակարգը հանդիսանում է էֆեկտիվ լուծում անկախ այն փաստից, թե արդյոք սարքավորումների միջև եղած հեռավորությունը չափվում է միավոր, թե հարյուրավոր մետրերով,տվյալները փոխանցվում են 100 մբ/վ, 1  գբ/վ կամ նույնիսկ 10 գբ/վ արագությամբ:

Արտադրված լինելով գործարանային պայմաններում` մոդուլյար, բազային բաղադրիչները թույլ են տալիս արագ և առանց բարձր որակավորմամբ մոնտաժողներին ներգրավելու շրջել, վերադասավորել կամ լայնացնել մալուխատարը: Համակարգի հիմքը կազմում են տարբեր երկարությամբ միակցող  մալուխները`12-մանրաթելային փոքրաչափ MPO միակցիչներով: Նմանատիպ միակցիչների օգնությամբ, որոնք ունեն սովորական SC Սիմպլեքս միակցիչների չափսեր, միակցող մալուխները ֆիքսվում են կասետներում: Կասետները ապահովում են անցումը MPO միակցիչից դեպի SC, MT-RJ կամ LC տիպի ստանդարտ ինտերֆեյս:

Կասետի յուրաքանչյուր տեսակ տրամադրվում է 2 տարբերակով`մանրաթելերի զույգերում բևեռականության փոխարինմամբ կամ առանց դրա: Ստանդարտ MPO միակցիչում տեղակայված են 12 մանրաթելեր: Վերջին զարգացումները հնարավորություն են տվել մեծացնելու նմանատիպ ինտերֆեյսով միակցիչների մանրաթելերի քանակը մինչև 72-ի: Այս կերպով MPO համակարգը ապահովում է մոնտաժի առավելագույն խտություն:

MPO համակարգը լիովին համապատասխանում է TIA/EIA-942 և EN 50173-5 ստանդարտներին, որոնք բնութագրում են ՏՄԿ-ի մալուխային համակարգը:

 

 

MPO ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մոդուլյար մալուխային համակարգ, որի հիմք են հանդիսանում նախատեղակայված բաշխիչ կասետներն ու միակցող մալուխները
  • 10 Gigabit Ethernet,  Fiber Channel, InfiniBand կիրառությունների օժանդակում
  • Նվազագույն ժամանակ развертывания- ՙՄիացրեցիք և պատրաստ է»
  • Մոնատաժման բարձր խտություն-մինչև 72 օպտիկական  մատույցներ 1U կոմուտացիոն վահանակում
  • Մալուխատարերի նվազագույն լցվածությունը խոչնդոտ չի հանդիսանում օդային հոսքերի շրջանառության համար
  • Օժանդակում էսարքի առավել արդյունավետ սառեցմանը  և էնեգիայի սպառման նվազեցմանը

MPOptimate  ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Մոդուլյար մալուխային համակարգ, որի հիմք են հանդիսանում նախատեղակայված բաշխիչ կասետներն ու MPO նոր սերնդի միակցող մալուխները
  • 40 և 100 Գբ/վ-ի  հնարավոր անցում 
  • 10 Գբ/վ-ի օժանդակում 6 կասետից բաղկացած տրակտատում ՏՄԿ-ի ԿՄՀ-ի տոպոլոգիայի համաձայն` որոշված ISO/IEC 24764, EN 50173-5 և TIA/EIA-942 ստանդարտներով
  • Կասետում մամլակցման կետի կորուստը (Insertion Loss) < 0.35դԲ
  • MPO վերադարձելիության կորուստը (Return Loss) > 28դԲ, LC/SC > 35դԲ
  • Մանրաթելի միջուկի օպտիմալ չափերը համապատասխանում են IEC 61755-3 պահանջներին
  •  
MPO/ MPOptimate