• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  10 Գբ/վ  >  XG մալուխային համակարգ  >  XG օպտիկամանրաթելի հիման վրա

XG օպտիկամանրաթելի հիման վրա

XG (OM3, OM3 Plus) մալուխային համակարգեր

XG OM3 համակարգը նախատեսված է բոլոր արդի կիրառությունների, մինչև անգամ 10GBase-SR/SW-ի օժանդակման համար: Բացի տարբեր կիրառությունների համար նախատեսված մալուխներից` համակարգը պարունակում է նաև սարքավորումների լայն գամմա, որի հիմքն են հանդիսանում միջուկի օպտիմալ մակերեսով միակցիչները:

 

Սա թույլ է տալիս ստեղծել պատվիարտուի պահանջներին առավելագույն կերպով համապատասխան հեռահաղորդակցման ենթակառուցվածքներ` ապահովելով փոխանցման լավագույն բնութագրիչները: Առավել լավ արդյունքների կարելի է հասնել OM3 Plus (OM4) օպտիկական մանրաթելի օգնությամբ: Դրա կիրառումը մալուխային линии երկարությունը հասցնում է առավելագույնի` OM3 մանրաթելի հետ համեմատած կրկնակի անգամ երկարացելով:

AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է երեք տարբեր տեխնոլոգիաներ միացումների կազմակերպման համար, որոնց հիմք են հանդիսանում միամոդ և բազմամոդ մանրաթելերը:

 

  • LightCrimp Plus չսոսնձվող տեխնոլոգիա- միակցիչներ`միջուկի գործարանային հղկմամբ
  • RECORDSplice- օպտիկական մանրաթելերի միակցում մեխանիկական միակցման շնորհիվ 
  • MPO նախատեղակայված բաղադրիչներ-  «Plug & Go» բաղադրիչային մալուխային համակարգ

Ինչու է կարևոր միակցիչի միջուկի մակերեսի ձևը

Բարձր արագություն ունեցող կիրառությունների աշխատանքի համար, ինչպիսին է 10 Gigabit Ethernet-ը, պահանջվում են բարձրորակ միակցիչներով մալուխային тракты: (ISO/IEC 11801, TIA/EIA-568-C) մալուխային ստանդարտներում որոշված օպտիկական միակցիչների ֆունկցիոնալ և կլիմային ցուցիչների կարևորությունը հանդիսանում են մինիմալ թույլատրելի և չեն երաշխավորում համապատասխան բնութագրիչները: 10 Gigabit Ethernet կիրառությունների պահանջների բավարարման համար մշակվել են հատուկ մակերես ունեցող միջուկներով միակցիչներ:Այն ունի գմբեթի ձև` տրված կորության շարավղով, բարձրությամբ և միակցիչի առանցքի նկատմամբ շեղմամբ: Նմանատիպ միակցիչները երաշխավորում են մանրաթելերի հուսալի ֆիզիկական կոնտակտ, այսպես կոչված Optimized Physical Contact: Վերջինս իր հերթին ապահովում է միակցիչի բարձր և կայուն բնութագրիչները (մարում և վերադարձվող կորուստներ), որոնք անհրաժեշտ են 10 Gigabit Ethernet կիրառությունների աշխատունակության համար:

AMP NETCONNECT ընկերությունը երաշխավորում է, որ XG OM3 ապրանքատեսակի ընտանիքի ողջ բաղադրիչներն (մալուխային համակարգեր և միակցիչներ` դաշտային պայմաններում տեղակայման համար) ունեն Optimized Physical Contact տեսակի գմբեթաձև միջուկ: