

XG փոխգալարված զույգի հիման վրա
Բարձր արագության պղնձալարային համակարգեր
10 GigaBit Ethernet փոխգալարված զույգերով լուծումների գլխավոր առավելությունը նրանց առավել ցածր արժեքն է` համեմատած համանման օպտիկա-մանրաթելային լուծումների հետ: Ըստ հայտնի գնահատականների` այդ առավելությունը կպահպանվի նաև մոտ ապագայում:
IEEE 802.3an (10GBASE-T) ստանդարտների համապատասխան 10GigaBit Ethernet էներգետիկ սպեկտորի ազդանշանը տարածվում է մինչև 625 Մհց, այսինքն անհրաժեշտ է թողունակության ավելի լայն շերտ, քան նախատեսում է ժամանակակից Cat.6-ը: Բացի այդ, նմանատիպ բարձր հաճախականություններում հարևան մալուխները առաջացնում են խանգարումներ (աղմուկ), որոնք իրապես կարող են նվազեցնել հաղորդալարի թողունակությունը: Այդ պատճառով էլ մասնավորապես Cat.6 UTP- լարերը կարող են փոխանցել 10GigaBit Ethernet տրաֆիկը/արագությունը ոչ ավել, քան 55 մ հեռավորության վրա:
Cat.6 բարձրորակ էկրանավորված մալուխային համակարգերը արդեն իսկ այսօր բավարարում են 10GigaBit Ethernet-ի բոլոր պահանջներին` ներառած ANEXT-ը, ընդ որում առանց канала երկարության սահմանափակման: AMP NETCONNECT XG մալուխային լուծումները օժանդակում են 10GigaBit Ethernet-ը մալուխային լարերի 100 մ երկարության դեպքում, ընդ որում տեղադրված փնջով: Համապատասխան աղբյուրների տեղեկատվության կրողունակությունը ըստ Շենոնի գերազանցում է 22 գբ/վ-ը 18 գբ/վ-ի դիմաց, որն անհրաժեշտ է 10GBASE-T տրաֆիկի փոխանցման համար: AMP CO Plus System և AMP-TWIST Category 6А Shielded համակարգերի արդյունավետությունը 10GigaBit Ethernet ցանցեր ստեղծելու համար հաստատված է իրարից անկախ լաբորատորիաներում և դաշտային պայմաններում կատարված թեստերով:
AMP NETCONNECT XG մալուխային համակարգերում կիրառվում են էկրանավորված մալուխներ` PiMF (Pair in Metal Foil) կառուցվածքով: Յուրաքանչյուր զույգի անհատական էկրանը ապահովում է NEXT-ի գերազանց բնութագրիչները, իսկ լրացուցիչ, բոլորի համար ընդհանուր զույգի էկրանը շուկայում հասանելի լուծումներից օժանդակում է ANEXT պարամետրի լավագույն կիրառությանը: Բացի այդ, PiMF կառուցվածքը խրախուսում է մալուխների հեշտ տեղակայմանը և ապահովում է կայուն բնութագրիչներ իր աշխատանքի ողջ ընթացքում:
10GigaBit Ethernet-ի հետ համատեղելի են մալուխների հետևյալ տեսակները.
| Կատալոգային համար | Նկարագրություն |
| 0-1711163-1 | Մալուխ PiMF, Compact Cat..6A / Cat.7,600 MHz, (F/FTP), ծածկույթը` LSZH |
| 0-0057893-1 | Մալուխ PiMF,Cat..6A / Cat.7,600 MHz,600 MHz, (S/FTP), ծածկույթը` LSZH |
| 0-1499102-1 | Մալուխ PiMF Cat.7, 1200 MHz, (S/FTP), AWG 23, ծածկույթը` LSZH |
| 0-1499101-1 | Մալուխ PiMF Cat.7A, 1200 MHz, (S/FTP), AWG 22, ծածկույթը` LSZH |
Cat. 6A Կոմուտացիոն-համակցիչ սարքավորումներ
PiMF էկրանավորված մալուխների հետ համատեղ AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է XG միակցիչների երկու համակարգ, որոնք արդեն իսկ այսօր ամբողջապես համապատասխանում են 10 GigaBit Ethernet կիրառության պահանջներին:
AMP Communications Outlet (ACO) System Plus
Սա յուրահատուկ բաղադրիչային համակարգ է, որը հիմնված է փոխարինվող ներդիրների վրա: Ի շնորհիվ դրանց` յուրաքանչյուր մալուխային միացում կարող է ադապտացվել/հարմարվել ցանկացած կիրառությունների պահանջներին (ձայն, տվյալներ, վիդեո և այլն): Համակարգը գերազանցում է Cat.6 , Cat.7 և 10GBASE-T կիրառությունների պահանջներին:
AMP-TWIST Category 6А Shielded System
Համակարգի հիմքը կազմում են 24 մատույցներով հավաքվող կոմուտացիոն վահանակներն ու AMP-TWIST-6AS SL տիպի էկրանավորված մոդուլյար բնիկները, որոնք կարող են կիրառվել տարբեր վարդակների դիմային վահանակների հետ համատեղ:
Երկու համակրգերում էլ օգտագործվում են RJ-45 կոմուտացիոն մալուխներ ` պատրաստված PiMF 600 մհց մալուխից, բազմալար հաղորդիչներով ( Stranded տիպի):