

XG մալուխային համակարգ
Tyco Electronics –ի AMP NETCONNECT XG մալուխային լուծումները ամուր և հուսալի հիմք են հանդիսանում ենթակառուցվածքների 10 Gb/s Ethernet կիրառությունների համար` ինչպես օպտիկան, այնպես էլ պղնձալարային համակարգերի դեպքում:
AMP NETCONNECT XG պղնձալարային մալուխային համակարգը հիմնվում է Tyco Electronics-ի առաջատար, հեռանկարային և էկրանավորված տեխնոլոգիաների վրա: Այն իր մեջ ներառում է արագ և պարզ մոնտաժ (ավելի արագ, քան UTP լուծումների համար), կոմպակտ դիզայն (ավելի փոքր, քան UTP լուծումների համար) և գերազանցում է alien crosstalk ԿՄՀ ISO / IEC 11801 ստանդարտի երկորդ հրատարակության պահանջներին: Ի շնորհիվ այս հատկությունների` ANEXT պարամետրի փորձարկումը մոնտաժից հետո ավելորդ է համարվում` ի տարբերություն չէկրանավորված համակարգերի:
АMP NETCONNECT XG պղնձալարային լուծումները ամբողջովին համատեղելի են ISO / IEC 11801 երկրորդ հրատարակության EA դասի մալուխային հետ:
AMP NETCONNECT XG օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգը իրենից ներկայացնում է 10GBASE-SR/SW-ի բազմամոդ օպտիկայի համար ճկուն և հուսալի լուծում, ինչպես նկարագրված է IEEE 802. 3–ում:OM3 մանրաթելերի վրա հիմնված լուծումները հասանելի են LC, SC, MT-RJ և МPО միակցիչներով: Այն օպտիկական միակցիչի ընտրության լայն հնարավորություն է ընձեռնում: Օպտիկա-մանրաթելային ցանցային մալուխը նախատեսված է ոչ միայն լուսադիոդ, այլ նաև լազերային հագեցվածության համար: Այն օժանդակում է բազմամոդ մանրաթելերի բոլոր` առկա և հեռանկարային կիրառություններին: Օպտիկա-մանրաթելային միակցիչների ֆիզիկական շփման (OPCT, երաշխավորում է օպտիկա-մանրաթելային միակցիչների վերահսկվող ֆիզիկական շփում) օպտիմալացված արտոնագրված տեխնոլոգիայի հետ համատեղ` համակարգը ապահովում է բազմաթիվ մուտքեր ցանկացած բազմամոդ օպտիկա-մանրաթելային համակարգերի համար:
Սա համակարգի բնութագրիչների նկարագրությունն է, որը նպատակ է հետապնդում, որպեսզի Դուք կարողանաք Մալուխային Համակարգի ճիշտ ընտրություն կատարել`
AMP NETCONNECT XG մալուխային համակարգ- առավելությունները`
- XG առավելությունները պղնձալարային համակարգի դեպքում`
- Էկրանավորված համակարգը երաշխավորում է փոքր չափսեր և առավելագույն էլեկտրամագնիսական համատեղելիություն
- ANEXT-ի պահանջներին համապատասխանությունը երաշխավորվում է по умолчанию
- մալուխների և միացնող լարերի փոքր չափսեր
- արագ տեղակայում (1 րոպե)
- XG առավելությունները օպտիկական համակարգի դեպքում`
- օպտիկա-մանրաթելային մալուխը բարձրորակ է` OM3 մանրաթելերով
- օպտիկական միակցիչների արագ մոնտաժում
- օպտիկա-մանրաթելային համակարգի միակցիչների լայն ընտրանի
- հասանելի է նաև որպես МPO նախատեղակայման լուծում
MP NETCONNECT XG մալուխային համակարգ- արդյունավետությունը`
- XG –պղնձալարային համակարգը համատեղելի է`
- ISO/IEC 11801 երկրորդ հրատարակություն- EA դասի հետ
- EN 50173-1 EA դասի հետ
- TIA 568-B2-10 Cat. 6A և ստացիոնար միացման հետ
- XG –օպտիկական համակարգը համատեղելի է`
- Բոլոր օպտիկա-մանրաթելային միացումների հետ` որոշված ISO/IEC 11801 երկրորդ հրատարակության մեջ