• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  10 Գբ/վ

10 Գբ/վ

AMP NETCONNECT  XG / XGA  մալուխային լուծումներ առկա և հետագա կիրառությունների համար  

10 GigaBit Ethernet լուծումները առավել լայն տարածում են ստանում տվյալների փոխանակման լոկալ ցանցերում: Ըստ հրապարակված տվյալների` առաջիկա 5 տարիների ընթացքում  10 գբ/վ արագությամբ ցանցերի 44%-ը կկիրառվեն  հիմանականում մագիստրալների և տվյալների պահպանման բազաներում: 

10 GigaBit Ethernet կիրառության համար օպտիկա-մանրաթելային IEEE 802.3ae (10GBASE-F) ստանդարտը ընդունվել էր 2002 թվականին: Հենց այդ ժամանակ էլ հրապարակվել էր  համապատասխան օպտիկա-մանրաթելային մալուխների վերաբերյալ ստանդարտային տարբերանիշերը: 10 GigaBit Ethernet կիրառության համար առավել խնայողություն ապահովող լուծում է հանդիսանում 10GBASE-SR-ը, այսինքն VCSEL լազերային ճառագայթաարձակիչի և ОМ3 դասի բազմամոդ, նմանատիպ ճառագայթների հետ աշխատանքի համար օպտիմիզացված մանրաթելի համատեղումը:

10 GigaBit Ethernet-ի փոխգալարված զույգի վերաբերյալ IEEE 802.3an (10GBASE-T) ստանդարտը  ընդունվել է 2006 թվականին: Այն հիմք է հանդիսացել բարձր արագություն ունեցող սերվերների միմյանց, ինչպես նաև աշխատատեղերի հետ  միացումն իրագործելու համար: 

2008 թվականի փետրվարին հրապարակվել էր ԿՄՀ ISO/IEC 11801 միջազգային ստանդարտի նոր` № 1 ուղղումը, որտեղ որոշված էր ЕА դասի тракту պահանջները: AMP NETCONNECT XG պղնձալար մալուխային համակարգը ամբողջովին համապատասխանում է այդ տարբերանիշերին:

Հաջորդ քայլը (որը պետք է ավարտվին հասցվի 2009-ի վերջին) ԿՄՀ ISO/IEC 11801 միջազգային ստանդարտի № 2 ուղղման (լրացման) մեջ պետք է որոշի ЕА  դասի ստացիոնար միացումները և Cat.6А բաղադրիչների տարբերանիշների համար նախատեսված պահանջները: Վերոնշյալ փաստաթղթի մեջ լրացուցիչ կլինի նաև նոր` բազմամոդ ОМ4 մանրաթել, որն ապահովում է 10 գբ/վ Ethernet 550 մ սեգմենտներ` նախատեսված  զարգացող, հեռանկարային 40/100 Gb/s Ethernet կիրառությունների համար:


 

Մալուխային ուղիների թողունակության նկատմամբ պահանջարկը անընդհատ աճում է: Բացի այդ, 10 GigaBit Ethernet համակարգերը ունեն խնայելու առավելություն` առավել նվազ արագություն ունեցող լուծումների հետ համեմատած: Այդ իսկ պատճառով էլ այսօր արդեն վերոնշյալ փաստերը հաշվի են առնվում նոր մալուխային ցանցերի նախագծման կամ առկա ցանցերի մոդեռնիզացման (լավարկման) ժամանակ: AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է օպտիկա-մանրաթելային և մետաղական մալուխային լուծումների ամբողջական հավաքածու` 10 GigaBit Ethernet ցանցերի համար:

AMP NETCONNECT XGA պղնձալար մալուխային համակարգերը արդեն իսկ այսօր օգտագործում են նոր սերնդի բաղադրիչներ` Cat.6А բաղադրիչների տարբերանիշներով և ЕА դասի ստացիոնար միացումներով` նոր ISO/IEC փաստաթղթերին/ստանդարտներին համապատասխանելու համար: 

Tyco Electronics XGA  օպտիկա-մանրաթելային համակարգը արդեն իսկ այսօր ներառում է օպտիկական մալուխ, որը պարունակում է ОМ 4 մանրաթել: 

Դիտեք վերը նշված տեղեկատվության  գրաֆիկական պատկերը`