• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

AMP NETCONNECT NI Partner

Տեղակայման գործընկեր

Պայմանները.
- Մոնտաժողների 25%-ին սերտիֆիկատացնել համաձայն ACT1 դասընթացի (դասընթացին պետք է մասնակցեն նվազագույնը 2 մոնտաժողներ)
- Ստորագրել NI պայմանագիր
- Մասնակցել դասընթացներին և սեմինարներին` AMP NETCONNECT որակավորումը բարձրացնելու նպատակով

AMP NETCONNECT (NETCONNECT Installation Contractor Agreement) մալուխային համակարգերի տեղակայման գործընկերության համաձայնագիր կարող է կնքվել այն ընկերության հետ, որն ունի հեռահաղորդակցման համակարգերի տեղակայման փորձ և նվազագույնը երկու “Սերտիֆիկատացված Մոնտաժողներ”, ովքեր անցել են АМР ACT I դասընթաց: Ըստ համաձայնագրի` տեղակայող ընկերությունը պարտավորվում է տեղակայել AMP NETCONNECT մալուխային համակարգերը խստագույնս առաջնորդվելով ստանդարտների պահանջներով, АМР NETCONNECT ընկերության նորմատիվային նյութերով և ցուցումներով, իրականացնել մալուխային համակարգերի երաշխիքային սպասարկումը, ինչպես նաև ձեռք բերել АМР NETCONNECT սարքավորումները միմիայն պաշտոնական ճանապարհներով: 

Ստորագրված համաձայնագրի հիման վրա տեղակայող-ընկերությունը ձեռք է բերում AMP NETCONNECT ընկերության տեղակայման-գործընկերոջ կարգավիճակ (AMP NETCONNECT NI Partner): Գործընկերոջ կարգավիճակը և АМР ACT I դասընթացն անցած մոնտաժային աշխատանքներն իրականացնող խմբի ղեկավարի և մոնտաժողների նվազագույնը 25%-ի (ոչ պակաս քան 2 անձ) առկայությունը իրավունք է տալիս ներկայացնելու տեղակայված մալուխային համակարգերը Tyco Electronics/ AMP NETCONNECT ընկերության 25 տարվա Ընդլայնված Բաղադրիչային  Երաշխիքային ծրագրին: