• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

AMP NETCONNECT NDI Partner

Համակարգային գործընկեր

Պայմանները.
- Մոնտաժողների 50%-ին սերտիֆիկատացնել մասնակցած ACT1 դասընթացի (դասընթացին պետք է մասնակցեն նվազագույնը 2 մոնտաժողներ) 
- Նվազագույնը մեկ սերտիֆիկատացված ծրագրերի ղեկավար` մասնակցած ACT2 դասընթացի
- Նվազագույնը մեկ սերտիֆիկատացված նախագծող` մասնակցած ACT3 դասընթացի
- Ստորագրել NDI պայմանագիր
- Մասնակցել դասընթացներին և սեմինարներին` AMP NETCONNECT որակավորումը բարձրացնելու նպատակով:

AMP NETCONNECT (NETCONNECT Design and Installation Contractor Agreement) մալուխային համակարգերի նախագծման և տեղակայման  գործընկերության համաձայնագիր կարող է կնքվել այն ընկերության հետ, որն ունի հեռահաղորդակցման համակարգերի տեղակայման փորձ, նվազագույնը մեկ Սերտիֆիկատացված “Ծրագրի Ղեկավար”, ով անցել է AMP ACT II դասընթաց (պարտադիր) և մեկ AMP ACT III դասընթացն անցած Սերտիֆիկատացված Նախագծող: Սերտիֆիկատացված Ծրագրի Ղեկավարի և Նախագծողի պարտավորությունները կարող են համատեղվել մեկ հաստիքում: Ըստ համաձայնագրի` տեղակայող-ընկերությունը պարտավորվում է նախագծել, տեղակայել և թեստավորել AMP NETCONNECT մալուխային համակարգերը խստագույնս առաջնորդվելով ստանդարտների պահանջներով, АМР NETCONNECT ընկերության նորմատիվային նյութերով և ցուցումներով, իրականացնել մալուխային համակարգերի երաշխիքային սպասարկումը, ինչպես նաև պարտավորվում է ձեռք բերել АМР NETCONNECT սարքավորումները միմիայն պաշտոնական ճանապարհներով:

Կնքված համաձայնագրի հիման վրա ընկերությունը ձեռք է բերում AMP NETCONNECT ընկերության նախագման և տեղակայման գործընկերոջ կարգավիճակ (AMP NETCONNECT NDI Partner): Վերոնշյալ կարգավիճակը և անձնակազմում սերտիֆիկատացված “Նախագծողի” ու “Ծրագրի Ղեկավարի” և մոնտաժային աշխատանքներն իրականացնող աշխատակազմի  առկայությունը, որի նվազագույնը 50%-ն անցել է  АМР ACT I դասընթաց, իրավոինք է տալիս ներկայացնելու տեղակայված մալուխային համակարգերը Tyco Electronics/ AMP NETCONNECT ընկերության 25 տարվա Համակարգային Երաշխիքային ծրագրին: