

AMP ACT IV
AMPTRAC Համակարգի ապարատային հատվածի Նախագծում և Մոնտաժում
Հետաքրքրությունը դեպի Տեղեկատվական Համակարգերի Ավտոմատացված Ղեկավարումը (ՏՀԱՂ) օրեցօր աճում է հատկապես այն ընկերություններում, որոնք ունեն բարդ և խճճված ենթակառուցվածք: Այս համակարգի կիրառումը կարևոր է դառնում ոչ միայն Տվյալների Մշակման Կենտրոններում, այլ նաև ստանդարտ գրասենյակային կառույցներում (շինություններում): AMP NETCONNECT AMPTRAC-ը ներկայումս համաշխարհային շուկայում հանդիսանում է ամենամեծ առաջընթաց ապրող համակարգը և գերազանց լուծում է Տեղեկատվական Համակարգերի Ավտոմատացված Ղեկավարման համար: Չնայած նշված հագամանքին, որպեսզի վերջնական պատվիրատուն ապահովվի AMPTRAC պրոֆեսիոնալ-կարգաբերված լուծումներով, շատ կարևոր է ճիշտ պլանավորել, նախագծել և տեղակայել այդ համակարգի բաղադրիչները:
AMPACT IV ուսումնական ծրագիրը ընդգրկում է հետևյալ հիմանական բաժինները`
- AMPTRAC համակարգի ընդհանուր ներկայացում
- Առանձին բաղադրիչների դետալների մանրամասն ուսումնասիրություն
- Ապարատային սարքավորումների մոնտաժի մանրամասն պլանավորում և ղեկավարում
- ԿՄՀ հորիզնական և մագիստրալ ենթահամակարգերի նախագծման մեթոդներ
- AMPTRAC անալիզատորի տեղակայում և կարգաբերում
- Տեղեկատվության կազմակերպում և հավաքում
- Ծրագրային ապահովման կարգաբերում
AMPACT դասընթացը նախատեսված է միմիայն AMP NETCONNECT ընկերության ՙՀամակարգի գործընկերների՚ (NDI) համար:
Ուսուցման ծրագրի ժամանակացույցը հրատարակվում է յուրաքանչյուր եռամսյակ: