

Բարձր-Արդյունավետություն / Մուլտիսերվիս
Վերջին 20 տարիների ընթացքում Լոկալ Տեղեկատվական Ցանցերի զարգացումն ու առաջընթացը ցուցաբերել են տվյալների փոխանցման արագության և դրա հետևանքով համապատասխան թողունակության շերտերի կայուն աճ: Ելնելով այս հանգամանքից` արդեն իսկ այսօր անհրաժեշտ է նոր մալուխային համակարգի նախագծման կամ առկա ցանցային համակարգի լավարկման համար հաշվի առնել ապագայի պահանջները:
Այնպիսի ընկերություններին, որոնց առջև խնդիր է դրված ապահովել բարձր արագությամբ կիրառությունների աշխատանքը և ստեղծել երկարատև շահագործմամբ համակարգեր , Tyco Electronics AMP NETCONNECT-ը առաջարկում է երկու` բարձր արդյունավետությամբ համակարգեր:
Վերոնշյալ երկու համակարգերն էլ գերազանցում են F և FA. դասի բնութագրիչներին: Այս համակարգերի ճկունությունն ու ունիվերսալությունը հնարավորություն են տալիս կրճատել մալուխային համակարգի տեղակայման և շահագործման ծախսերը:
Էկրանավորված համակարգերը ամբողջովին, նրանց թվում նաև AMP CO-ն` իր ճկուն և ունիվերսալ կառուցվածքով, զբաղեցնում են առաջատար դիրքեր արդեն իսկ 15 տարիների ընթացքում: АСО ԿՄՀ-ի թողունակությունը կարելի է բարձրացնել Cat.5Е/ դաս D-ից մինչև Cat.7A/ դաս FA` ի շնորհիվ վահանակներում և վարդակներում փոխարկիչ միջուկների փոխարինման `առանց մալուխատարում որևէ փոփոխություն կատարելու:
AMP CO Plus համակարգի նոր միջուկն ու AMP-TWIST-7AS համակարգի ամբողջովին նոր մոդուլյար բնիկը իրենց բնութագրիչներով գերազանցում են FA դասի բարձրագույն պահանջներին: 10 GigaBit Ethernet կիրառությունների և նոր լուծումների, ինչպիսին փոխգալարված զույգերով 40 Gigabit Ethernet-ն է, Էկրանավորված մալուխային համակարգերով աշխատանքի առավելությունները ակնհայտ են:
ՓԱՍՏԵՐ
- դաս F/Cat.7 և դաս FA/Cat.7A
- համեմատած դասական համակարգերի հետ` թողունակությունը 3 անգամ ավելի բարձր է
- EMC-ի գերազանց բնութագրիչներ
- ANEXT-ի հետ կապված խնդիրների և ֆոնային աղմուկների բացակայություն
- Մալուխի օպտիմալ օգտագործում (Cable Sharing)` յուրաքանչյուր մալուխին 4 սարքավորման միացման հնարավորությամբ
- Առկա բոլոր ստանդարտներին համապատասխանություն` ISO/IEC 11801, EN 50173-x, 50174-x, TIA/EIA 568
- Առկա բոլոր սերվերների օժանդակում` 10G և1 Gigabit Ethernet, 100 MBit Ethernet, անալոգային հեռաձայն, ISDN, CATV, V24
- 25 տարվա երաշխիք
- Տարբեր ընկերությունների կողմից թողարկված վարդակների և արկղերի/տուփերի հետ համատեղելիություն