

Mixed Media Platform
Գրասենյակային լուծումներ
AMPTRAC - ԿՄՀ կառավարում
Տվյալների Մշակման Կենտրոններ
10 Գբ/վ
Secure համակարգ
Տեղային մալուխավորում
Արդյունաբերական ԿՄՀ
Ցանցեր մասնավոր հատվածներում
Օպտիկամանրաթել
Էկրանավորված ԿՄՀ
PoE Midspans
Բաղադրիչային խրոցակներ
Ակսեսուարներ
Գլխավոր > Լուծումներ > Գրասենյակային լուծումներ > Օպտիկամանրաթելային մալուխային համակարգեր > Օպտիկամանրաթել մինչև աշխատատեղ
Օպտիկամանրաթել մինչև աշխատատեղ
AMP NETCONNECT-ը ունի նաև օպտիկական մալուխով մինչև համակարգիչ միացման իդեալական լուծում: Բարձրորակ օպտիկա-մանրաթելային մալուխների և մոնատժման առավել հեռանկարային տեխնոլոգիաների համադրությունը ապահովում է պրոֆեսիոնալ լուծումներ նաև ցանցերի այդ հատվածում:
Հատկապես LightCrimp Plus միակցիչները ապահովում են հուսալի մոնտաժ նաև հեռահաղորդակցման վարդակներում, որտեղ տարածությունը շատ սահմանափակ է, և եռակցման միջոցով մանրաթելերը չեն կարող կիրառվել: FttD լուծումների համար (օպտիկան` մինչև աշխատավայր) առաջնային դեր է խաղում կազմակերպումը/կառուցվածքը, որը կարող է իրականացվել 2 եղանակով`
- Առանց հարկի բաշխիչ հանգույցի, օգտագործելով եռակցումը` մագիստրալ և հորիզոնական մալուխների միացման համար(պատին ամրացվող պահարան)
- հարկային հանգույցների ստեղծում կոմուտացիոն վահանակների և միակցող լարերի օգնությամբ
Երկու տարբերակների համար էլ AMP NETCONNECT-ը առաջարկում է ապրանքատեսակների ընտրանի, որը համապատասխանում է պատվիրատուի պահանջներին: Ի լրացում` երկու տարբերակներից յուրաքանչյուրն էլ հանդիսանում է մալուխային ենթակառուցվածքի ամբողջական լուծում (համակարգերի բոլոր բաղադրիչները փորձարկվում են` բարձր արդյունավետություն և համատեղելիություն ապահովելու նպատակով): Համակարգը ամբողջական դարձնող առանձին բաղադրիչները արտադրվում են AMP NETCONNECT-ի աշխարհի բոլոր ձեռնարկություններում:
ՓԱՍՏԵՐ
- OM1, OM2 և OM3 (62,5 և 50µм) համակարգեր
- Համապատասխանում են խոշոր ստանդարտների պահանջներին (ISO/IEC 11801, EN 50173-x, 50174-x, TIA/EIA 568)
- Օժանդակվում են առկա բոլոր կիրառություննները` 100 Mbit/s, 1 Gigabit Ethernet և 10 Gbit/s Ethernet
- Ծածկույթը` LSZH, PVC և պլենում
- 25 տարվա երաշխիքային ծրագիր
- Համատեղելիություն տարատեսակ դիմային վահանակների և մոնտաժի միջավայրի հետ
ՊՐԱԿՏԻԿԱ
- Մալուխը նախապատրաստվում և տեղակայվում է
- LighCrimp առաջնակարգ տեխնոլոգիան հանդիսանում է բազմակողմանի լուծում օպտիկական մալուխի վերջավորման համար
- Վերջավորման գործընթացը համարվում է ամենապարզն ու արագը շուկայում: Նախապատրաստված մանրաթելը մտցվում և տեղադրվում է միակցիչի մեջ: Տեղակայման ընդհանուր գործընթացը տևում է մոտավորապես 1-2 րոպե: