

Տվյալների Մշակման Կենտրոններ
Բարդ տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են ժամանակակից բիզնեսում, պահանջում են արագ վերամշակում, հուսալի պահպանում և մշտական մուտք դեպի տվյալների մեծ զանգվածներ: Ղեկավարման հարմարավետության և լավագույն պաշտպանության համար համապատասխան սարքավորումները (բարձր արտադրողականությամբ պրոցեսորներ, կուտակիչներ, կոմուտատորներ և այլն) այսօր հաճախ են կենտրոնացվում հատուկ ստեղծված տվյալների մշակման կենտրոններում: Այս կենտրոնները մատակարարվում են մուտքի վերահսկման, օդափոխման, հրդեհի մարման, անընդհատ էլեկտրասնուցման միջոցներով, այսինքն այն ամենով, ինչը պահանջում է անխափան աշխատանքի և ռեսուրսների մշտական առկայության համար:
AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է ավարտված մալուխային լուծումներ ՏՄԿ-ի համար: Ի լրացում սովորական ԿՄՀ-ների, որոնք ունեն սահմանափակ կիրառություն ՏՄԿ-ում, ստեղծվել են МPO օպտիկա-մանրաթելային և МRJ-21 համակարգեր, որոնց հիմքն են հանդիսանում փոխգալարված զույգերը:
ՓԱՍՏԵՐ
- Մալուխային ենթակառուցվածքի ամբողջական լուծումներ
- Նախատեղակայված պղնձալար և օպտիկական համակարգեր
- Սկսած 1 Gb/s-ից մինչև 100 Gb/s
- Կիրառություններ. Ethernet, Fiber Channel, InfiniBand և այլն
- Մալուխային պաշարների կազմակերպման և ղեկավարման համակարգեր`օպտիկական և պղնձալար համակարգերի համար
- Ցանցերի ենթակառուցվածքների կառավարման ինտելեկտուալ համակարգեր
- Բաց մոնտաժային կառուցվածքային դետալներ,աքսեսուարներ և այլն