• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Գրասենյակային լուծումներ  >  Օպտիկամանրաթելային մալուխային համակարգեր

Օպտիկամանրաթելային մալուխային համակարգեր

Շինությունների համալիրի մագիստրալների, շինությունների մագիստրալների և Fiber-to-the-Desk համակարգերի համար Tyco Electronics AMP NETCONNECT ընկերությունը առաջարկում է սարքավորումների  և լուծումների լայն ընտրություն, որոնց հմքն են հանդիսանում  միամոդ և բազմամոդ մանրաթելերը: Վերոնշյալ արտադրատեսակները թույլ են տալիս 1 Gigabit կամ 10 Gigabit Ethernet լուծումների կիրառումը մինչև 550 մ հեռավորությունների վրա: Բոլոր այս համակարգերը նախագծված և օպտիմալացված են բարձր արդյունավետության և հուսալիության ապահովման նպատակով: Բացի ապահովված է նաև համակարգի բոլոր բաղադրիչների համատեղելիությունը, ինչը թույլ է տալիս հասնել առավելագույն որակի և ազդանշանների փոխանցման լավագույն պարամետրերին (բոլոր բաղադրիչները թեստավորված են համատեղ,որպեսզի երաշխավորեն ամբողջական համակարգի աշխատանքի  բարձր արդյունավետությունը):

Մագիստրալ մալուխային ուղիները հանդիսանում են Կառուցվածքային ՄԱլուխային Համակարգի (ԿՄՀ) հիմքը, որոնց և վստահված են ամենաբարձր պահանջների իրագործումը: Հանդիսանալով համակարգի առավել կրիտիկական հատվածը` մագիստրալ ուղիները պետք է ապահովեն հուսալիություն, արդյունավետություն և որակ:

Tyco Electronics AMP NETCONNECT ընկերությունը օպտիկա-մանրաթելային ուղիների ստեղծման համար առաջարկում էնոր սերնդի բազմամոդ մալուխներ, որոնք ի հաշիվ բեկման ցուցանիչի պրոեկցիայի հարթեցման, օժանդակում են 1 Gigabit և10 Gigabit Ethernet կիրառությունները մեծ հեռավորությունների վրա: Շնորհիվ հեռահաղորդակցման ոլորտում եղած մեր գիտելիքների և փորձի` մենք նաև ապահովում ենք բարձր որակ միամոդ օպտիկական մալուխներով համակարգերում:

Ներկայումս 40/100G լուծումների վրաբերյալ ընթացող բանավեճերը հաստատում են, որ ապագայում տվյալների փոխանցման արագությունը անվերապահորեն աճելու է, և հետևաբար օպտիկական համակերգերը պետք է համապատասխանեն այդ պահանջներին:


ՓԱՍՏԵՐ

 

  • LAN, MAN ևWAN
  • Բազմամոդ մանրաթելեր` OM1, OM2, OM2 Plus, OM3, OM3 Plus
  • Միամոդ մանրաթելեր` OS1, OS2
  • 1 Gb/s, 10 Gb/s, 40 Gb/s և 100 Gb/s
  • Օպտիմալացված միակցող սարքավորումներ, որոնք համապատասխանում են հեռահաղորդակցման ստանդարտներին
  • Մոնտաժի նորագույն տեխնոլոգիաներ
  • Ավելի քան 30 տարվա փորձ LAN, MAN և WAN լուծումների ոլորտում