• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home
Գլխավոր  >  Լուծումներ  >  Տեղային մալուխավորում  >  Առավելությունները և կիրառման ոլորտները

Առավելությունները և կիրառման ոլորտները

Տեղային մալուխավորման առավելությունները`
  • ԿՄՀ-ի մեծ ճկունություն- համախմբման կետից մինչև աշխատատեղ եղած լրացուցիչ կարճ մալուխները կարող են ցանկացած ժամանակ վերադասավորվել նոր նախագծի և/կամ գրասենյակում վարդակների բաշխման սխեմային համապատասխան
  • Մալուխի տնտեսում- պահուստային մալուխային ուղիները տեղադրվում են միայն մինչև համախմբման կետը, բայց  կարող են տեղակայվել նաև մինչև աշխատատեղ նվազագույն ժամանակահատվածում և նվազագույն ծախսերով
  • Պահուստային թողունակություն առանց լրացուցիչ ծախսերի- օրինակ, հեռանկարային կիրառությունների օժանդակման համար հարկի բաշխման հանգույցից մինչև համախմբաման կետ  տեղադրվում է Cat.6A կամ Cat.7 մալուխ, իսկ խամախմբման կետից մինչև աշխատավայր` Cat.5E մալուխ` ընթացիկ կիրառությունների օժանդակման  համար: Cat.5E հատվածի փոխարինումը առավել բարձր կատեգորիայի մալուխով կարող է իրականացվել առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Արդյունքում ստանում ենք էկոնոմ լուծում` թողունակության պաշարով:
  • Չօգտագործված ուղիների հեշտ ապամոնտաժում
  • Մալուխների ZIP-Նախատեղակայում` անհրաժեշտ երկարությամբ և նախապես թեստավորված` առկա ԿՄՀ-ի կոնֆիգուրացիայում տեղափոխությունների, ավելացումների և փոփոխությունների ներմուծումը արագացնելու համար:
Տեղային մալուխավորման կիրառման ոլորտները`
  • Մեծ գրասենյակներ` Open space նախագծմամբ և գրասենյակի տարածքի սահմաններում օգտվողների կանոնավոր միգրացիայով
  • Նոր բիզնես կենտրոններ` ԻՏ-ենթակառուցվածքներով, որտեղ վարձակալների միջև գրասենյակային տարածքների  բաժանումը վերջնականապես որոշված չէ և/կամ վարձակալվող օբյեկտներում աշխատատեղերը դեռևս ֆիքսված չեն
  • Տվյալների մշակման կենտրոններ- ապարատային հատվածում պահուստային մալուխային ուղիների ղեկավարում` ՏՄԿ-ի ԿՄՀ-ում  հաշվարկվող հզորության ավելացման նպատակով
  • Անլար լոկալ ցանցային հատվածներ- համախմբման կետերը կարող են ծառայել ԿՄՀ-ի անլար կետերին միանալու համար (Wireless Access Point), ինչպես նաև  ԿՄՀ-ի մալուխներով ապահովել  հեռակառավարվող էլեկտրասնուցում
  • Industrial Ethernet ցանցեր արտադրական ձեռնարկություններում- գրասենյակային ցանցի և պաշտպանվող մալուխային սեգմենտների սահմանազատում` տեղակայված անմիջապես  արտադրական տարածքներում
  • Կառույցի ինժեներական ապահովման ավտոմատացման համակարգերում (BAS - Building Automation Systems)- կիրառվում են բազմաթիվ տվիչներից և կարգավորիչներից եկող մալուխների մեկ կետում կենտրոնացման, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հարմարավետության և համակարգի տոպոլոգիայի թափանցելիկության ապահովման համար: