• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

AMP CO Plus Համակարգ

AMP CO Plus-ը համակարգ է, որն ի վիճակի է իրագործել այսօր հայտնի ցանկացած դասի մալուխային համակարգի ստեղծումը: Համակարգը առավել ճկուն է PiMF (Pair in Metal Foil) տեսակի մալուխների կիրառման դեպքում: AMP CO Plus համակարգը ունի յուրահատուկ կառուցվածք, որը տարբերվում է երկու բնութագրող էլեմենտներով` մալուխային միակցիչով և փոխարինվող փոխարկիչ միջուկներով, որն իրականացնում է օգտագործման ինտեֆեյսը: AMP CO Plus համակարգի ճկունությունն ու ունիվերսալությունը թույլ են տալիս նվազեցնել մալուխային համակարգի տեղակայման և շահագործման ծախսերը, ինչպես նաև մալուխների օպտիմալ օգտագործումը (մինչև 4 սարքի միացում յուրաքանչյուր մալուխին):

ՓԱՍՏԵՐ

  • FA, F, EA, E և D դասերի առկայություն մեկ համակարգում
  • յուրաքանչյուր մալուխին միացված մինչև 4 սարքի միաժամանակյա աշխատանք
  • բոլոր տեսակի կիրառությունների օժանդակում` Ethernet, անալոգային հեռաձայն, ձայն, վիդեո, CATV
  • 1 գբ/վ և 10 գբ/վ, հետագայում նաև 40 գբ/վ օժանդակում 
  • Փոխարինվող միջուկները թույլ են տալիս տարաբնույթ ինտերֆեյսերի կիրառությունը
  • EMC-ի գերազանց բնութագրիչներ
  • Տարբեր ընկերությունների կողմից թողարկված վարդակների և արկղերի/տուփերի հետ համատեղելիություն


ՊՐԱԿՏԻԿԱ

  • հորիզոնական մալուխը ամրացվում է էկրանավորված միակցիչներին վարդակի և կոմուտացիոն վահանակի կողմից
  • ապա երկու կողմից բաց ինտերֆեյսը բեռնվում է փոխարկիչ միջուկներով, որոնք համապատասխանում են անհրաժեշտ կիրառությանը և աշխատատեղի  աբոնենտային սարքավորումների քանակին
  • Տարբերակներից մեկն է հանդիսանում CATV/հեռախոս/Ethernet  կամ Ethernet/հեռախոս տեղադրությունը, և հնարավոր կիրառությունների այլ բազմաթիվ տարբերակներ:

Այս թեմայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող  եք գտնել պրեզենտացիայում: