• Հայաստան : ՀԱՅԵՐԵՆ (Change)

TE Connectivity TE Connectivity

TE Connectivity
AMP NETCONNECT Home

Շենքերի խմբի մայրուղի

Շինությունների համալիրի մագիստրալների համար  AMP NETCONNECT ընկերության լուծումները նախատեսված են բարձր արագություն ունեցող, տնտեսող, կապի օպտիկական ուղիներ և միջին ու խոշոր ընկերությունների կորպորատիվ ցանցեր ստեղծելու համար: Այս լուծումները բավարարում են բոլոր ստանդարտների պահանջներին և ապահովում են առկա բոլոր ծառայությունների և կիրառությունների աշխատանքը: Շնորհիվ արագ մոնտաժման նորագույն տեխնոլոգիաների, ինչպիսիք են  LightCrimp Plus և RECORDsplice, տրամադրում և երաշխավորում են բարձր որակ և երկարատև, կայուն ցուցանիշներ:

Միամոդ OS2 և բազմամոդ OM3 համակարգերը օպտիմալացված են էքստեսիվ, տարածական տեղակայումների համար, որտեղ ազդանշանների հեռավորությունն ու բարձր արագությամբ փոխանցումը հանդիսանում են գլխավոր հարցերը: Առավելագույն արտադրողականություն ապահովելու նպատակով բոլոր համակարգերը մշակվել և թեստավորվել են որպես համալիր լուծումներ: Այս համակարգերի առանձին բաղադրիչները արտադրվում են ամբողջ աշխարհում գտնվող մեր ձեռնարկություններում: Շինությունների համալիրների մագիստրալների համար AMP NETCONNECT-ը առաջարկում է տարատեսակ մալուխներ: Դրանք մալուխներ են խիտ և դատարկ բուֆերներով, ինչպես նաև անհատական պատվերով մշակված մալուխներ` յուրահատուկ կիրառություններում և միջավայրերում տեղակայելու համար:

Բացի այդ, ի շնորհիվ հեռահաղորդակցման ոլորտում մեր ունեցած փորձի, AMP NETCONNECT-ը տրամադրում է նաև լուծումներ MAN և WAN ցանցերի համար:

ՓԱՍՏԵՐ

  • OS2 (9µм միամոդ) կամ OM3 (50µм բազմամոդ) համակարգեր
  • Նախատեսված են տարածական տեղակայումների համար
  • WDM և CWDM օժանդակում
  • Համապատասխանում են բոլոր խոշոր ստանդարտների պահանջներին` (ISO/IEC 11801, EN 50173-x, 50174-x, TIA/EIA 568)
  • Խրախուսվում են առկա  1 և 10 Gigabit Ethernet կիրառությունները, ինչպես նաև 40և 100 Gigabit Ethernet
  • 25 տարվա երաշխիքային ծրագիր
  • Հարմար է MAN և WAN ցանցերի համար

ՊՐԱԿՏԻԿԱ

  • Մալուխը տեղադրվում և տեղակայվում է
  • Դրանից հետո մալուխը վերջավորվում են` օգտագործեելով վերջավորման նորագույն մեթոդները, ինչպիսիք են LightCrimp Plus և RECORDsplice տեխնոլոգիաները
  • Վերջավորման այս երկու տարբերակներն էլ համարվում են շուկայում առկա ամենաարագն ու ամենահասարակը. Մանրաթելի նախապատրաստումից հետո, այն միացվում է միակցիչին կամ սպլայսին: Գործիքների շնորհիվ մանրաթելը տեղադրվում է միակցիչում կամ սպլայսում: Տեղակայումը տևում է 1-2 րոպե: